Friday, April 19, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամքԺամանց

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ». ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է, որտեղ տաք և խոնավ կլիմա է: Սա հարկավոր է անպայման հաշվի առնել բույսը տանը կամ այգում աճեցնելու ժամանակ:

Էուստոմայի ծաղիկները տարբեր գունավորում ունեն` պարզից մինչև թավշյա, իսկ ձևը հիշեցնում է վարդին:

Էուստոմայի տերևները էլիպսաձև են, մոմանման և թույլ մոխրագույն երանգով: Լիզիանտուսի տարբեր տեսակներ հասնում են 50-70 սմ: Կան նաև կարճ աճող տեսակներ, որոնք հասնում են մինչև 30 սմ, դրանք կարելի է աճեցնել տանը` թաղարի մեջ:eustoma1

Էուստոման կարելի է աճեցնել որպես բազմամյա, երկամյա կամ միամյա բույս:

Արտադրական պայմաններում Լիզիանտուսն աճեցնում են փնջերի համար, այն համեմատվում է մեխակի աճեցման հետ: Բույսը հասցնում են ծաղկման, կտրատում և հետո արմատներից աճեցնում բույսի ծաղիկների նոր սերունդ:
Տնային պայմաններում Լիզիանտուսի ծաղիկները ծաղկելուց հետո կտրում են, իսկ բույսի վերականգնումը նույնն է: Ամռանը Էուստոման կարելի է աճեցնել դրսում` տնկելով այն ստվերում: Սակայն պետք է հաշվի առնել, որ նա սիրում է տաք, խոնավ և թարմ օդ: Այդ պատճառով բույսը ավելի լավ է աճում ջերմոցներում և ձմեռսյին այգիներում, որոնք հաճախ պետք է օդափոխել: Բույսը սիրում է պայծառ ու ցրված լուսավորություն:

9pic992ad818
Հանգստի ժամանակ Լիզիանտուսը համակերպվում է լույսի պակասի հետ

Ակտիվ աճի և ծաղկման շրջանում Լիզիանտուսի համար ամենագերադասելի ջերմաստիճանը 20-25°C է, իսկ ձմռանը այն կարելի պահել 10-15°C ջերմաստիճանում:

Լիզիանտուս աճեցնելու ժամանակ հարկավոր չէ մեծ թաղար օգտագործել, և թաղարի հատակին անհրաժեշտ է մի շերտ դրենաժ լցնել:

Լիզիանտուսի հողը պետք է լինի տորֆային, թեթև և ավելացվի մի քիչ փայտածուխ: Էուստոմայի խնամքում ամենաբարդը ջրելու ճիշտ ռեժիմն է: Հողը հարկավոր է խոնավ պահել, բայց ոչ թաց:
eustoma-rozovaya-i-fioletovaya-800x800.800x600w
Լիզիանտուսի լավ ծաղկման համար անհրաժեշտ են նաև պարարտանյութերը, որ ամեն շաբաթ տալիս են բույսի աճի ընթացքում:

 

Սկզբնաղբյուր. ankakh.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook