Tuesday, April 23, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ըստ մասնագետների, ինչ ոչ մի դեպքում չպետք է անեն ծնողները երեխաների ներկայությամբ

Երեխաները մեծանում են շատ արագ, իսկ ծնողները հաճախ «չեն հասցնում» այդ աճի ետևից և ստացվում է այնպես, որ երեխան արդեն մեծ է, բայց դեռ քնում է ծնողների հետ և տեսնում է ինչպես են նրանք զգեստափոխվում։ Մի կողմից ծնողները մտածում են, որ դա բնական է, սակայն մյուս կողմից հոգեբանները խորհուրդ են տալիս ավելի մեծ ուշադրությամբ մոտենալ այս խնդրին, քանի որ երեխայի հոգեկան վիճակը փոխվում է և շատ բաներ նրա համար կարող են տրավմատիկ լինել։

Մասնագետների կարծիքն այս հարցի շուրջ

Իրականում շատ հաճախ լինում են դեպքերը, երբ 15-ամյա տղա երեխան դեռ քնում է մոր անկողնում։ Թվում է, թե սա յուրաքանչյուրի անձնական գործն է, սակայն, իրականում, այս որոշումից է կախված երեխայի երջանկությունն ու բարօրությունը։ Նման իրավիճակը կարող է հանգեցնել այն բանին, որ որդին մի օր կհայտնվի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների շարքերում։

Խնդիրը նրանում է, որ տղան, ամենայն հավանականությամբ, կսկսի նույնացնել իրեն մոր հետ։ Նա իրեն կին կհամարի, մինչդեռ կշարունակի մնալ տղամարդ։ Ուստի ցանկալի է 4 տարեկանից սկսած երեխաներին աստիճանաբար սովորեցնել ծնողներից առանձին քնել, նույնիսկ եթե նա չցանկանա։ Հարկ է հիշել, որ երեխան պետք է իր անձնական տարածքն ունենա, այդ թվում նաև քնի ժամանակ։

Ամենալավ տարբերակը կլինի երեխային առանձին սենյակ կամ ընդհանուրի մի մասը տրամադրելը։ Անհրաժեշտ է տան այդ հատվածն ամբողջությամբ հանձնել նրան։ Թող երեխան հասկանա, որ դա իր տարածքն է, նա է այդտեղ տեր և պետք է ինքնուրույն «ղեկավարի» իր տիրույթը։ Եթե երեխան դժվարանում է ընտելանալ, ծնողները պետք է ամեն կերպ աջակցեն ու օգնեն նրան։ Երեխային քնեցնելիս, անհրաժեշտության դեպքում, պետք է որոշ ժամանակ մնալ նրա մոտ կամ սպասել մինչ նա քնի։

Բացի այդ, խորհուրդ չի տրվում երեխայի ներկայությամբ մերկ քայլել կամ զգեստափոխվել։ Տղա երեխան չպեստք է տեսնի մորը մերկ, կամ աղջիկը՝ հորը։ Չնայած, որ դա կարող է շատ հարմարավետ լինել ծնողների համար, սակայն խանգարում է երեխայի՝ շրջակա աշխարհի զգայական ընկալումը։ Սա նաև ազդում է երեխայի հետագա սեքսուալ նախապատվությունների և հակառակ սեռի հետ շփվելու ունակության վրա։ Եթե ընտանիքում նման պահվածքն ընդունված է, ապա հասուն կյանքում երեխան կարող է շատ բարդությունների մասին անգամ չիմանալ և չկարողանալ դիմակայել դրանց։ Սա, իրականում, շատ նուրբ հարց է և շատ ավելի ճիշտ կլինի երեխայի ներկայությամբ մերկ շրջելուց կամ սեքուալ հմտությունները ցուցադրելուց առաջ նախօրոք մտածել։

Երեխան պետք է զգա, որ հարգված է։ Փորձեք երբեմն պատկերացնել ձեզ երեխաների փոխարեն։ Ի՞նչ կզգայիք, եթե ապրեիք նման միջավայրում։ Եթե ձեր ծնողների ընտանիքում նման պահվածքն ընդունված է եղել, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե արդյո՞ք ներկայումս կամ ավելի վաղ տարիքում չեն եղել որևէ բարդություններ։ Հավանաբար այդ բարդություններից հնարավոր լիներ խուսափել, եթե ծնողները հետևեին իրենց պահվածքին։

Ցավոք, վերջին շրջանում ծնողներն ավելի ու ավելի շատ ազատություններ են իրենց թույլ տալիս երեխաների ներկայությամբ, առանց մտածելու, որ դա կարող է բացասաբար ազդել աճող սերնդի զարգացման վրա։ Ծնողները պետք է հիշեն, որ անհրաժեշտ է շատ մեծ պատասխանատվությամբ մոտենալ երեխայի դաստիարակության հարցին, քանի որ ամենաչնչին սխալը, նույնիսկ, կարող ճակատագրական լինել։

Նյութի աղբյուրը՝ love-mother.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook