Saturday, April 20, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Թեստ. Որքանով է զարգացած Ձեր ինտուիցիան

Անգլիացի հոգեբան Վ.Վոլումանը բոլոր ցանկացողներին առաջարկում է գնահատել իրենց ինտուիտիվ կարողությունները:

Հարցերին պետք է պատասխանել <Այո> (1 միավոր) կամ <Ոչ> (0 միավոր):

1. Բազմապիսի խաղեր խաղալիս դուք արագ եք կռահում պատասխանները:

2. Արդյոք դրամական խաղեր խաղալիս մի քանի անգամ անընդմեջ հաջողությունների հասել եք: 3.Երբևէ ունեցել եք այնպիսի զգացողություն, որ ձեր տունը հարմարավետ և երջանիկ է: 4.Ցանկություն ունեցել եք մոտիկից ծանոթանալու այն մարդու հետ, որին տեսել եք ընդամենը մի ակնթարթ:

5. Եղել է այնպես , որ դուք , նախքան հեռախոսազանգին պատասխանելը, իմացել եք, թե ով է զանգահարում:

6. Երբևէ լսել եք ձեր ներքին ձայնը, որը Ձեզ հուշել է` ինչ անել:

7. Դուք հավատում եք ճակատագրին:

8.Երբևէ եղել է այնպես. որ դուք նախօրոք իմացել եք, թե ինչ կասի դիմացինը:

9. Երբև տեսել եք այնպիսի երազ, որը հետագայում իրականացել է:

10. Երբևէ իմացել եք նամակի բովանդակության մասին մինչև այն կարդալը:

11. Ավարտում եք արդյոք նախադասությունը խոսակցի փոխարեն:

12. Եղել է արդյոք այնպես, որ հիշելով մի մարդու մասին, որի հետ վաղուց չեք շփվել, դուք հանկարծ ստացել եք նրանից բացիկ, նամակ կամ պարզապես հանդիպել եք նրան:

13. Լինում է այպես, որ դուք, անբացատրելի  պատճառներից ելնելով, չեք  վստահում մարդկանց:

14. Հպարտանքում եք արդյոք մարդուն առաջին հայացքից բնութագրել կարողանալու ձեր ունակությամբ:

15.Եղել է արդյոք ձեզ մոտ այնպիսի զգացողություն, որ այն, ինչ ձեզ հանդիպում է,դուք արդեն տեսել եք:

16.Հրաժարվել եք արդյոք ինքնաթիռով թռչելուց՝ վախից, որ այն կարող է վթարի  ենթարկվել:

17.Արթնացել եք արդյոք գիշերը ձեր բարեկամի կամ մտերիմ ընկերոջ առողջությանը կամ անվտանգությանը վերաբերող անհանգստութհան զգացումով:

18. Եղել է, որ դուք այս կամ այն մարդու հանդեպ զգաք հակակրանք:

19.Եղել է  այնպես, որ որևիցե իր կամ հագուստ տեսնելով՝ մտածել եք, որ անպայման պետք է այն ունենաք:

20. Հավատում եք, որ կա սեր առաջին հայացքից:

Թեստի արդյունքները՝

0 միավոր՝ դուք ընդհանրապես չեք զարգացրել Ձեր ինտուիցիան, սակայն ձեր ենթագիտակցության խորքում այն գոյություն ունի: Փորձեք հաճախակի թույլ տալ ինտուիցիային դրսևորվել և ակտիվորեն օգտագործեք այն:

1-9 միավոր՝ ինտուիցիան ձեզ մոտ բավականին լավ է զարգացած, սակայն դուք ոչ միշտ եք  օգտագործում Ձեր ինտուիտիվ զգացողությունները: Աշխատեք հաճախակի առաջնորդվելը ձեր <ներքին ձայնով> և որոշումներ կայացնելիս սովորեք հետևել գլխում ծագած հենց առաջին մտքին: Իսկ դուք պետք է լուծեք բավականին դժվար խնդիր, ապա փորձեք թուլանալ, մաքուր օդ շնչեք, լոգանք ընդունեք, պառկեք հանգստանալու. այս ամենը խթանում է նոր մտքերի և գաղափարիների  ստեղծմանը: Գրառեք գլխում ծագած բոլոր մտքերը և ուշադրությամբ ինքներդ ձեզ քննարկեք հնարավոր բոլոր տարբերակները: Լավագույն  լուծումներն անմիջապես կառանձնանան:

10-20 միավոր՝ ձեր ինտուիցիան շատ ուժեղ է զարգացած: Դուք օժտված եք արտասովոր կարողություններով և չեք վախենում վստահել ձեր <ներքին  հոտառությանը>:

Նյութի աղբյուրը՝ Հաղորդակցման Հմտություններ

ԱռողջԲլոգ

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook