Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Թթվասերով դիմակներ դեմքի համար

Թթվասերը սպիտակեցնում է մաշկը, աննկատելի է դարձնում տարիքային ու հորմոնալ պիգմենտային գծերը, ինչպես նաև պեպեններն ու աչքերի տակի կապտուկները: Յուղայնության շնորհիվ թթվասերը նաև հարթեցնում է կնճիռները, դանդաղեցնում ծերացումը:

Դիմակը պատրաստելուց հետո դրա մի հատվածը քսեք արմունկին: Եթե կարմրություն ու քոր չլինի, կարող եք օգտագործել այն: Թթվասերի դիմակը պետք չէ օգտագործել դեմքին վերքերի ու բորբոքվածության դեպքում: Օգտագործեք սենյակային ջերմաստիճանի ջուր: Չի կարելի նաև դիմակը պատրաստել ժամկետանց թթվասերով:

imagesԹթվասերով ու երիցուկով դիմակ

Դիմակի համար անհրաժեշտ է ոչ թե երիցուկի թուրմ, այլ երիցուկի մանրացրած չոր ծաղիկներ: Երիցուկի ծաղիկների փոշին խառնեք թթվասերի հետ հավասար չափաբաժիններով: Քսեք այս խառնուրդը երեսին, պահեք 18 րոպե: Լվացեք դիմակը գոլ ջրով, վերջում սնուցող կրեմ քսեք: Այս դիմակն իդեալական է պրոբլեմատիկ ու գրգռվող մաշկի համար: Վերջում քսելու համար օգտագործեք զգայուն մաշկի համար նախատեսված կրեմ՝ առանց հոտավետ նյութերի, կամ երիցուկի մզվածքով կրեմ:

Թթվասերով ու ձվի դեղնուցով դիմակ

Խառնեք 1 ճ.գ. թթվասերը 1 ձվի դեղնուցի հետ: Մերսող շարժումներով քսեք այն դեմքին: 18 րոպեից լվացեք գոլ ջրով: Այս դիմակն իդեալական է չոր մաշկի համար: Օգտագործելուց մի քանի շաբաթ անց դեմքի գույնը կլավանա, մաշկն էլ ավելի հարթ ու նուրբ կդառնա:

Մեղրով ու թթվասերով դիմակ

Մեկ թեյի գդալ մեղրը ավելացրեք1 ճաշի գդալ  թթվասերին ու խառնեք: Մերսող շարժումներով քսեք այն մաքուր դեմքին: 15 րոպեից դեմքը գոլ ջրով լվացեք: Թթվասերով այս դիմակը պայքարում է կնճիռների դեմ: Այն սնուցում է մաշկը: Այս դիմակից հետո նույնիսկ սնուցող կրեմ օգտագործելու կարիք չկա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook