Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

Թիամին` վիտամին B1-ի անբավարարության հետևանքները

Թիամին (վիտամին B1), ջրում լուծվող վիտամին, ծծումբ պարանակող հետերոցիկլիկ ազոտային միացություն։

vitaminb11-1Թիամինը անհրաժեշտ է օրգանիզմում պատշաճ նյութափոխանակության՝ հատկապես ածխաջրերի յուրացման համար։ Վիտամին B1-ի անբավարարության դեպքում տեղի է ունենում ախորժակի նցազում, փորկապություն, ֆիզիկական լարվածության ժամանակ նկատվում է հևոց և սրտխփոց, ավելորդ գրգռվածություն։ Վիտամին B¹-ով հարուստ են գարեջրի և այլ դրոժները։ Սննդամթերքներից Վիտամին B¹-ով հարուստ են հատիկավորները և ձավարեղենը՝ հատկապես, նրանց կեղևում և սերմածիլերում։ Հատկապես կարևոր է կերակրատեսակներում ներառել հնդկաձավար և գարի։ Թիամինը լավ պահպանվում է թթու միջավայրում, քայքայվում է հիմնային միջավայրում։ Ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության, ինչպես նաև ցրտի պայմաններում վիտամին B¹-ի սպառումը ավելանում է։

Բնության մեջ թիամինը սինթեզվում է բույսերի և շատ միկրոօրգանիզմների կողմից։ Կենդանիները և մարդիկ թիամին չեն կարող սինթեզել և այն ստանում են սննդի հետ։Աղիներից ներծծվելով թիամինը դառնում է թիամինպիրոֆոսֆատ։

Թիամինի անբավարարություն

Թիամինի մշտական անբավարարությունը մի շարք ծանր խանգարումների պատճառ կարող է դառնալ, ամենաառաջինը ներվային համակարգի խաթարում։ Թիամինի անբավարարության հետևանքների կոմպլեքսը հայտնի է որպես բերի-բերի հիվանդություն։

Որպես կանոն, թիամինի անբավարարությունը կապված է լինում սնման խաթարմամբ։ Դա կարող է լինել ինչպես սննդի հետ թիամինի անբավարար քանակի, այնպես և հակաթիամինական մթերքների հավելյալ օգտագործման հետևանք։ Թարմ ձուկը և ծովամթերքները բավականաչափ վիտամինը քայքայող թիամինազներ են պարունակում; թեյը և սուրճը թիամինի ներթափանցումը արգելափակում են։

Բերի-բերի հիվանդության դեպքում թուլություն է նկատվում, քաշի անկում, մկանների, նեվրոզ, ինտելեկտի խաթարում, նյութափոխանակության և սրտանոթային համակարգերի խանգարում:

Բերի-բերի հիվանդության ձևերից մեկը՝ Վերնիկե Կորսակովի սինդրոմը, զարգանում է ալկոհոլիզմի դեպքում։

Թիամինի փոխանակման խանգարման դեպքում առաջին հերթին առաջանում է α-կետոթթուների թթվային դեկարբոլիքսացման խանգարում և մասնակիորեն արգելակվում է ածխաջրերի մետաբոլիզմը։ Բերի-բերիով հիվանդների մոտ պիրուվատի փոխանակման թերօքսիդացված արգասիքների կուտակում, որոնք տոքսիկ ներգործություն են ունենում ԿՆՀ-ի վրա, որով և պայմանավորված է մետաբոլիկ ացիդոզի զարգացումը։ Էներգոդիֆիցիտի զարգացման հետևանքով իջնում է իոնային գրադիենտ պոմպերի աշխատանքի արդյունավետությունը, այդ թվում նյարդային և մկանային հյուսվածքների։ Խաթարվում է ճարպաթթուների սինթեզը և ածխաջրերի փոխակերպումը ճարպերի։ Սպիտակուցների կատաբոլիզմի ուժգնացումը հասցնում է մկանային ատրոֆիայի, երեխաներ մոտ՝ ֆիզիկական աճի կանգի։

B1-ի աղբյուրները Բուսական ծագման՝ կոպիտ աղացվածքի ալյուրից պատրաստված հացն ու հացամթերքը, ձավարեղենը (չմշակված բրինձն ու վարսակաձավարը), ցորենի ծիլերը, դաշտային մանանեխը, բանջարեղենը (ծնեբեկ, բրոքքոլի, բրյուսելյան կաղամբ), ոլոռը, ընկույզները, նարինջն ու չամիչը, մասուրը, սև հաղարջը, ազնվամորին, ջրիմուռները (լամինարիա), մաղադանոսը, դաղձը, եղեսպակը, եղինջը, երիցուկը:

B1 վիտամինը կենդանական ծագման մթերքներում. միս (խոզի, տավարի ), լյարդ, թռչնամիս, ձվի դեղնուց, ձուկ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook