Thursday, April 25, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ի՞նչ անել, երբ երեխան կրծում է եղունգները

«Երեխաս պարբերաբար կրծում է եղունգները: Ի՞նչ անել». սա տարածված հարց է, որը հուզում է ծնողներից շատերին:

Եղունգները կրծելու երևույթը կոչվում է օնիխոֆագիա:

Ինչու՞ են երեխաները կրծում եղունգները:

Օնիխոֆագիան գրեթե միշտ կապված է սթրեսի, անհանգստության, նևրոզների և հոգեկան ապրումների հետ: Այս գործողությունը մեղմացնում է երեխաների լարումը:

Դուք նկատե՞լ եք՝ երբ է երեխան կրծում եղունգները, երբ շատ մարդկանց շրջանու՞մ է, լարվու՞մ է, անհանգստանու՞մ է, անինքնավստա՞հ է կամ գուցե զայրանու՞մ է որևէ մեկի վրա: Շատ կարևոր է հասկանալ պատճառը և վերացնել բացասական ազդեցությունները:

Յուրաքանչյուր երեխայի անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում:

Եթե երեխան եղունգները կրծում է բեմ բարձրանալուց առաջ, ապա նա վախենում է հանրության առջև ելույթ ունենալուց: Այստեղ նախ պետք է օգնել երեխային հաղթահարելու այդ վախը, հետո միայն պայքարել վատ սովորության դեմ:

Եթե դուք նկատել եք, որ երեխան եղունգները կրծում է հեռուստացույց դիտելիս, ապա հենց հեռուստացույցն է նրան պահում լարված վիճակում: Հարցը լուծելու համար պետք սահմանափակել հեռուստացույց դիտելու ժամերը կամ թույլ տալ նրան դիտել միայն «հանգիստ» մուլտեր ու հաղորդումներ:

Եթե դուք նկատել եք, որ երեխան կրծում է եղունգները ինչ-որ մեկի հետ վիճելիս, ապա այդ եղանակով նա արտահայտում է ագրեսիան: Պետք է այլ բան մտածել, որի միջոցով երեխան իր ներսից դուրս կհանի բացասական էներգիան:

Ի՞նչ անել, երբ երեխան կրծում է եղունգները

  • Պետք չէ զայրանալ ու պատժել երեխային: Եղունգներ կրծելու սովորությունը նույնն է, ինչ մազերի հետ խաղալը, մատներով սեղանին խփելը: Այս ամենը մենք անում ենք ենթագիտակցաբար, այդ իսկ պատճառով ուղեղով կառավարելն այնքան էլ հեշտ չէ:
  • Սովորեցրեք երեխային անհանգստությունը, վախն ու ագրեսիան արտահայտել առավելագույնը բռունցքը սեղմելով կամ խորը շնչելով և արտաշնչելով:
  • Կան եղունգների համար նախատեսված հատուկ լաքեր, որոնք օգնում են պայքարել այս երևույթի դեմ: Երեխան, ձեռքը տանելով դեպի բերանը,վատ համ է զգում:
  • Երբ տեսնում եք, որ երեխան եղունգներն է կրծում, շեղեք նրան մեկ այլ գործողությամբ, որն անելու համար անհրաժեշտ է ձեռքերի օգնությունը:

 Նյութի աղբյուրը՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook