Friday, March 29, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԲԺԻՇԿ-ՌԵԱՆԻՄԱՏՈԼՈԳԸ.ԱՐՏԱԿ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

mashroom.am հյուրն է “Հայ Ամերիկյան Առողջության կենտրոնի” բժիշկ-ռեանիմատոլոգ Արտակ Բաբախանյան

-Ի՞նչ է անում բժիշկ-ռեանիմատոլոգը:

-Բժիշկ-ռեանիմատոլոգի գլխավոր խնդիրն է պահպանել պացիենտի կյանքը ամենակրիտիկական իրավիճակներում, իսկ եթե ավելի կոնկրետ՝ կլինիկական մահվան, սրտի կանգի և այլն:  Ռեանիմատոլոգը պիտի ընդունի պացիենտին վիրահատությունից հետո, դուրս բերի անզգայացումից և հետևի նրան մինչև նրա՝ հետվիրահատական պալատ տեղափոխումը: Մի խոսքով, նա պիտի ավարտին հասցնի վիրաբույժների սկսած աշխատանքը՝ ուղղելով բարդությունները, որոնք առաջացել են վիրահատության ընթացքում: Առաջնահերթ խնդիրն, իհարկե, օրգանիզմի ֆունկցիոնալության կարգավորումն է, որպեսզի վերականգնվի ու կայունացվի կենսունակությունը:

-Արդյո՞ք Դուք ցուցաբերում եք պացիենտին հոգեբանական աջակցություն:  

-Սա ռեանիմատոլոգի կարևորագույն խնդիրներից մեկն է. հոգեբանական աջակցություն ցույց տալ պացիենտներին: Մենք փորձում ենք արագացնել նրանց ֆիզիկական և հոգեբանական վերականգնման գործընթացը, համոզում ենք նրանց, որ նրանք ոչնչով չեն տարբերվում մյուսներից: Հաճախ զրուցում ենք պացիենտների հետ մինչև վիրահատությունը, հանգստացնում ենք և բացատրում հիվանդության անհրաժեշտությունը:  Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր պացիենտները գնան մեզ մոտից առողջ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook