Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է արգանդի միոման

az_d0183-1Արգանդի միոման հաճախ հանդիպող բարորակ գոյացություններից է։Այն առաջանում է մկանային և շարակցահյուսվածքային տարրերից։ Ունի կլոր հանգուցավոր ձև։ Առաջացման պատճառագիտության մեջ առաջնային դեր ունի էստրոգենների փոխանակության խանգարումը։ Միոմայի առաջացմանը որոշակիորեն նպաստում են նաև հաճախակի արհեստական վիժումները և ներարգանդային բուժական գործողությունները։ Այսպիսով արգանդի միոման  հորմոնակախյալ ՝ էստրոգեն կախյալ  ուռուցք է,առաջանում է հիպոթալամուս -հիպոֆիզ-ձվարան-մակերիկամային համակարգի դիսֆունկցիայի հետևանքով, հանգեցնում է հորմոնային հաշվեկշռի  և փոխանակության խանգարման ու մկանային հյուսվածքի հիպերպլազիայի։
Միոման հաճախ տեղակայվում է  արգանդի մարմնում։ Լինում է՝  սուբմուկոզ-աճում է դեպի արգանդի խոռոչ, ինտրամուրալ-աճում է պատի հաստության մեջ, սուբսերոզ-աճում է դեպի որովայնի խոռոչ։ Սուբմուկոզ և ինտրամուրալ միոմաները մեծ չափերի դեպքում կարող են դեֆորմացնել արգանդի խոռոչը։
Կլինիկան կախված է հանգույցի տեղակայումից, հիվանդի տարիքից, հիվանդության վաղեմությունիc, ուղeկցող հիվանդություններից։ Հաճախ հանդիպում է ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ, 35 տարեկանից հետո։ է։ Չափերը մեծանում են ռեպրոդուկտիվ տարիքում , իսկ պոստմենոպաուզալ դաշտանադադարի  շրջանում՝ կախված  էստրոգենի ցածր մակարդակի հետ հնարավոր է  չափերի փոքրացում։ Հղիության ընթացքում միոմատոզ հանգույցում հնարավոր է դեգեներատիվ փոփոխություններ, որոնք կարող են ուղեկցվել ցավային սինդրոմով։
Հիմնական գանգատներն են՝ դաշտանային ֆունկցիայի խանգարում, ցավեր, մեծ չափերի դեպքում հարակից օրգանների ֆունկցիայի խանգարումներ, երբեմն սպիտահոսություն, չբերություն։Sonohystogram long view of the uterus
Հեշտությամբ ախտորոշվում է գերձայնային հետազոտության միջոցով, հիստերոսկոպիայով։
Դինամիկ հսկողության ժամանակ խորհուրդ է տրվում հետազոտել դաշտանային ցիկլի նույն օրերին։
Արգանդի միոմայի բարդությունների շարքին են դասվում
-ուռուցքի ոտիկի ոլորում, մեռուկացում,
-առատ արյունահոսություն,
-չարորակացում,
-հարակից օրգանների ֆունկցիայի խանգարումներ,
Բուժման եղանակներն են վիրահատական  և պահպանողական։
Վիրահատական բուժման ցուցումներն են՝
-միոմայի մեծ չափերը,
-արգանդային արյունահոսությունը,
-պոստմենոպաուզալ շրջանում <դաշտանադադարի > ուռուցքի աճ,
-չարորակացում,
-հանգույցի մեռուկացում,
-հարակից օրգանների ֆունկցիայի խանգարում,
-մանկածնական ֆունտկցիայի խանգարում,
-խիստ արտահայտված ցավային համախտանիշ և այլն։
Վիրահատությունը հնարավոր է կատարել լապարատոմիկ և լապարասկոպիկ եղանակներով։

Ապրեք առողջ
Պատրաստեց Գ․Բունիաթյանը
Նյութը պատկանում է aroxjblog.am կայքին։ Կիսվելիս ակտիվ հղումը պարտադիր է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook