Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ի՞նչ է գաստրոսկոպիան, ե՞րբ է նշանակվում և ինչպե՞ս է իրականացվում

Ի՞նչ է գաստրոսկոպիան, ե՞րբ է նշանակվում և ինչպե՞ս է իրականացվում
👉 Գաստրոսկոպիան կամ նույն ինքը էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան աղեստամոքսային տրակտի վերին հարկի կերակրափողի ստամոքսի և 12-մատնյա աղու էնդոսկոպիկ հետազոտումն է:
👩‍⚕️ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Էնդոսկոպիայի ծառայության բժիշկ-էնդոսկոպիստ Մարիետա Նալբանդյանը անդրադարձել է գաստրոսկոպիայի իրականացման ընթացքին, ցուցումներին և ոչ միայն:
❓Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում:
📎 Հետազոտությունն իրականացվում է գաստրոսկոպի օգնությամբ, որն իրենից ներկայացնում է բարակ, ճկուն խողովակ, որի ծայրին առկա է լույսի աղբյուր և օբյեկտիվ:
Գաստրոսկոպիան հնարավորություն է տալիս ստանալ մանրամասն ինֆորմացիա կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու լորձաթաղանթի մասին՝ հայտնաբերել բորբոքումները, խոցային ախտահարումները, բարորակ և չարորակ նորագոյացությունների առկայությունը և այլ պաթոլոգիաներ։ Ոչ մի այլ դիագնոստիկ մեթոդ (ՈւՁՀ, ռենտգեն քննություն, ՀՇ-քննություն, ՄՌՏ) չի տալիս այդքան ստույգ պատկեր աղեստամոքսային լորձաթաղանթի մասին, որքան ԷԳԴՍ-ն:
🔴Ստորև նշված գանգատները հանդիսանում են գաստրոսկոպիայի ցուցումներ՝
✅ դառնահամություն բերանում
✅այրոց
✅ վքնածություն
✅ ցավեր որովայնի ,հետկրծոսկրային շրջանում
✅ սրտխառնոց
✅ փսխում
✅ ծանրության զգացողություն
✅ սնունդը կուլ տալու դժվարություն և այլն։
✅Եվ բնականաբար բոլոր այն դեպքերում, երբ առկա է բժշկի կողմից ցուցում։
❓Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը։
Գաստրոսկոպիային նախապատրաստվելը բավականին հեշտ է։ Պացիենտից պահանջվում է չուտել հետազոտության նախորդ օրը ժամը 20:00-ից սկսված, հեղուկների ընդունումը չի սահմանափակվում, իսկ արդեն հետազոտության օրը պետք է ներկայանալ անոթի (սոված,ծարավ)։ Ծխախոտ ծխելն ու մաստակ ծամելը ևս չի խրախուսվում։
☑️Հետազոտությունը տևում է 5-7 րոպե և անցկացվում է ներերակային անզգայացմամբ, բացառությամբ այն պացիենտների, որոնք ունեն անեսթեզիայի հակացուցումներ։
Հետազոտությունից հետո պացիենտը կարող է վերադառնալ իր բնականոն առօրյային, պարզապես չի կարելի վարել մեքենա առաջիկա 5 ժամվա մեջ և կատարել ուշադրությամբ պայմանավորված գործողություններ։
Կայքի  գործընկեր՝ Tempus MED Gynaecology 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook