Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԲժիշկներ և հարցազրույցներ

Ի՞նչ է միջերկրածովյան սննդակարգը: Եվ արդյոք այն ուղղակի սննդակարգ է

Առաջին «հայացքից» այն միջերկրածովյան տարածաշրջանին բնորոշ սննդի տեսակ է, կարծես թե այդպես է, բայց ի տարբերություն այլ սննդակարգերի…
🌐 Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգությունների ցանկում 🏛
✅ Առողջ ապրելակերպի լավագույն սննդային տարբերակներից մեկն է:
✅ Կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են սրտաբանական, գաստրոէնտերոլոգիական, ռևմատոլոգիական, աուտոիմուն և այլ հիվանդությունների կանխարգելման և ընթացքի վրա դրական ազդեցության փաստը:
⚠️ Որպես կանոն, առողջ մարդիկ սննդակարգին հակացուցումներ չունեն, երևի թե միայն կոնկրետ սննդատեսակի նկատմամբ անհատական անտանելիությունը:
⚠️ Բուժական նպատակներով՝ անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:
157656999_957656898376725_1736009751457077453_n
🔺 Միջերկրածովյան սննդակարգի առաջին բուրգը մշակվել է 1993թ. ԱՄՆ-ում, և այդ ժամանակից ի վեր մի քանի անգամ օպտիմիզացվել է:
🔺 Սկզբունք. Բուրգի ներքևում սննդակարգի հիմնական սննդատեսակներն են, վերևում` հազվադեպ օգտագործման:
✅ Միջերկրածովյան սննդակարգը ներառում է մեծ քանակությամբ թարմ բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն, լոբազգիներ, ընդեղեն, սերմեր, ծովամթերք 🥗🌶🥜 🐟🍅🥦🧄🫑
⚠️ Կարմիր մսի օգտագործումը սահմանափակվում է, ոչ հաճախ քան շաբաթը 1 անգամ (տավարի, խոզի, ոչխարի միս) 🥩🥓🍖
✅ Խորհուրդ է տրվում մսամթերքի պակասը լրացնել օգտագործելով ձուկ և ծովամթերք, ավելի քիչ՝ թռչնամիս 🐠🍣🍗
✅ Սննդակարգի էներգիայի հիմնական աղբյուրը ձիթապտղի ձեթն է 🫒
✅ Կաթնամթերքից խորհուրդ է տրվում ցածր յուղայնությամբ յոգուրտներ, մածուն, հնեցված պանիրներ 🥛🧀
⚠️ Խմորեղենը և մակարոնեղենը օգտագործել միայն ամբողջական հացահատիկից ստացված 🥖 🍝
⚠️ Աղանդեր – զերծ մնացեք քաղցրավենիքից և թխվածքեղենից 🍰🥮
✅ Որպես աղանդ օգտագործեք թարմ մրգեր և հատապտուղներ 🥑🍒🍊🍏🍉🫐
✅ Խորհուրդ է տրվում կարմիր անապակ գինու չափավոր❗️օգտագործումը 🍷
✅ Խորհուրդ է տրվում օրական օգտագործել մոտ 2 լիտր մաքուր, ոչ գազավորված ջուր💧
📌 Հավասարակշռեք Ձեր սննդակարգը վերը նշված սննդամթերքներից. 60%-ածխաջրեր, 30%-ճարպ, 10%-սպիտակուց ⚖️
⚠️ Միջերկրածովյան սննդակարգի հիմնական խորհուրդներից մեկը ակտիվ կենսակերպն է ու չափավոր ֆիզիկական ակտիվությունը 🏃‍♂️
☝🏼Ահա թե ինչու միջերկրածովյան սննդակարգը համարվում է ոչ միայն ուղղակի սննդակարգ, այլ ավելի շուտ կենսակերպ, և նույնիսկ առողջ կենսակերպ…
👨‍⚕️ Գաստրոէնտերոլոգ Ե. Համբարձումյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook