Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ հաճախականությամբ է պետք զարկերակային ճնշումը չափել

Առողջ մարդիկ պետք է տարեկան գոնե մեկ անգամ կանխարգելման կարգով զարկերակային ճնշումը չափեն: Հունիսի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

Նրա խոսքով՝ ճնշումը պետք է չափել նաեւ որոշակի բողոքների առկայության դեպքում, ինչպես նաեւ ցանկացած առիթով բժշկին յուրաքանչյուր այցելության ժամանակ:

Իսկ եթե մարդը գերճնշում ունի, ապա նա պետք է ճնշման տնային մշտադիտարկում կատարի՝ բուժման ճիշտ կիրառման համար:

«Մենք հիպերտինիկներին առաջարկում ենք ճնշումը չափել օրական երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան, ինչպես նաեւ ցանկացած ժամանակ բողոք առաջանալու դեպքում՝ գլխապտույտ, գլխացավեր եւ այլն»,- ասաց նա:

Ինչպես նշեց Պարունակ Զելվեյանը, հիպերտոնիա է համարվում 140/90-ից բարձր զարկերակային ճնշումը: Խոսելով այն մասին, որ Հայաստանում կանանց շրջանում տարածված է նաեւ ցածր ճնշումը՝ բժիշկը նշեց, որ գերցածր ճնշումը, եթե, իհարկե, ցուցանիշներն այնքան ցածր չեն, որ բժշկական միջամտություն անհրաժեշտ լինի, չի կարելի հիվանդություն համարել. այն պետք է որպես առանձնահատկություն ընդունել:

 

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook