Friday, April 19, 2024
Նորություններ

Ի՞նչ հիվանդությունների դեպքում ծիծաղը կարող է վտանգ ներկայացնել

Որոշ դեպքերում ծիծաղը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար, Sputnik ռադիոյի եթերում ասել է ռուս նյարդաբան Պավել Կոտովը։

Ինչպես նշել է մասնագետը, ծիծաղելը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար, որոնք ճնշման, անոթների, սրտի խնդիրներ, ինչպես նաեւ շնչուղիների հիվանդություններ ունեն։

Նյարդաբանի խոսքով՝ ծիծաղը հանգեցնում է ճնշման կտրուկ բարձրացման եւ ազդեցություն է ունենում անոթների վրա։

Մասնագետը բացատրել է, որ եթե պացիենտը հիպերտոնիկ հիվանդ է եւ հիպերտոնիկ կրիզի ժամանակ անզուսպ ծիծաղում է, դա կարող է մահացու ելքի հանգեցնել, քանի որ ծիծաղը կարող է ճնշումը բարձրացնել։

Նյարդաբանը նաեւ նախազգուշացրել է սնունդ ընդունելու ժամանակ ծիծաղի վտանգի մասին, տեղեկացրել է NVL-ն։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook