Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ի՞նչ մեթոդ է ներստամոքսային բալոնավորումը և որքանո՞վ է այն արդյունավետ

Ներստամոքսային բալոնի տեղադրումը ճարպակալաման դեմ պայքարի մեթոդներից մեկն է, որի մասին ավելի ու ավելի հաճախ է խոսվում ամբողջ աշխարհում:
🔴Ներստամոքսային բալոնի տեղադրումը ոչ վիրահատական, ամբուլատոր կարգով կատարվող միջամտություն է, որի կիրառման շնորհիվ բավականին լավ արդյուքներ ենք ստանում: Էնդոսկոպիկ վերահսկողությամբ ստամոքսում տեղադրվում է բժշկական սիլիկոնից պատրաստված փուչիկ: Այն համապատասխան քանակի հեղուկով լիցքավորվում է ստամոքսի ներսում և մնում այնտեղ վեց ամիս:
🔵 Ներստամոքսային բալոնը լրացնում է ստամոքսի ծավալը և միևնույն ժամանակ գրգռելով ստամոքսի հագեցման ռեցեպտորները, անընդհատ ապահովում է հագեցվածության զգացողություն: Արդյունքում նվազում է սնման անհրաժեշտությունը, ընդունվող սննդի ծավալը և սկսում է նիհարելու պրոցես:
Ներստամոքսային բալոնավորումը կատարում ենք ներերակային անզգայացմամբ: Պրոցեդուրան տևում է մոտ 10 րոպե: Մի քանի ժամ անց պացիենտը արդեն կարող է տուն գնալ:
❗️Թե ինչպիսին կլինեն արդյունքները կախված է մարդուց և թե որքանով է նա հետևում բժշկի ցուցումներին: Առավել արդյունավետության համար խիստ կարևոր է բժշկի և պացիենտի թիմային, փոխադարձ մեծ վստահությամբ ուղեկցվող համատեղ աշխատանքը և հետևողականությունը:
🔶Մարդիկ հաճախ կարծում են հրաշք պետք է տեղի ունենա, բալոնի տեղադրումից հետո կկարողանան նույն կերպ սնվել, պասիվ կենսակերպով ապրել ու նիհարել: Այդպես չէ: Ներստամոքսային բալոնավորումը օգնող պրոցեդուրա է: Այն փոքրացնում է ստամոքսի ծավալը, նվազեցնում ուտելու ցանկությունը և բարձրացնում հագեցման արագությունը: Այլ կերպ, պացիենտի մոտ ցանկության և կամքի առկայության պայամններում, ներստամոքսային բալոնը հնարավորություն է տալիս շտկել վատ սովորությունները և սկսել նոր կյանք, նոր սովորություններով:
🙂Ուրախությամբ կարող եմ նշել, որ մեթոդը շատերին է օգնել նիհարել և հասնել ցանկալի արդյունքների:
——————————————————
Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ Լևոն Գրիգորյան
Հեռ. +374 91917838

Leave a Reply

x Close

Like Us On Facebook