Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Ի՞նչ տառասխալներ են եղել հայկական թղթադրամների վրա

Հայկական առաջին թղթադրամները շրջանառության մեջ են դրվել 1993 թվականին: Այս թղթադրամները եղել են 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով: Դրանք շրջանառության մեջ մնացել են մինչև 2005 թվականը: Հավանաբար, պայմանավորված այն հանգամանքով, որ այս թղթադրամների շարքն առաջին էր մեր երկրի համար, տառասխալներից խուսափել չի ստացվել:

1993 թվականի նշումի 10-դրամանոց, 25-դրամանոց և 50-դրամանոց թղթադրամները եղել են տառասխալներով: Այսպես, 10-դրամանոց թղթադրամի վրա «ՏԱՍԸ ԴՐԱՄ»-ի փոխարեն գրված է եղել «ՏԱՍ ԴՐԱՄ», 25-դրամանոց թղթադրամի վրա «ՔՍԱՆՀԻՆԳ» բառը գրված է եղել բացատով՝ «ՔՍԱՆ ՀԻՆԳ»։ 50-դրամանոցի վրա «ՀՒՍՈՒՆ ԴՐԱՄ»-ը  գրված է եղել Ւ-ով («վյուն»-ով), պետք է լիներ «ինի»-ով՝ Ի։

Հետագայում թողարկված թղթադրամների վրա տառասխալներ չեն եղել:

Նյութի աղբյուրը՝ b24.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook