Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչո՞վ է վտանգավոր արոմատացված թեյը

Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան Москва 24-ին ասել է, որ արոմատացված թեյի չափից շատ օգտագործումը կարող է ալերգիա եւ զգալի ախտահարումներ առաջացնել օրգանիզմում։

Նրա խոսքով, եթե թեյի մեջ կան սինթետիկ համային հավելումներ, արոմատիզատորներ, ապա, ինչպես եւ ցանկացած սինթետիկայի դեպքում, դրա մեծ քանակությունը կարող է վնասակար լինել օրգանիզմի համար։

Սննդաբանի խոսքով՝ այդ դեպքում առնվազն կարող է ալերգիա առաջանալ, որովհետեւ դա օտարածին մթերք է, օրգանիզմը պետք է ջանք գործադրի՝ այն պարզապես դուրս բերելու համար։ Այդ ամենն անցնելու է լյարդով, երիկամներով եւ ծանրաբեռնելու է դրանք։

Եթե օրգանիզմում արդեն կա ինչ-որ լարվածություն, ապա այդպիսի ծանրաբեռնվածությունը՝ արոմատիզատորի տեսքով, կարող է առաջ բերել ավելի էական ախտահարումներ, ընդհուպ մինչեւ օնկոլոգիան, նախազգուշացրել է փորձագետը։

«Չնայած չի կարելի ասել, թե արոմատացված թեյն օնկոլոգիա է, որովհետեւ այդ արոմատիզատորները ստուգվում են, բայց խոսքը կրկին կուտակային էֆեկտի մասին է։ Չէ՞ որ ընդհանուր առմամբ մարդը մահանում է ոչ թե հիվանդություններից, այլ այն բանից, որ կուտակվել է ախտահարումների, մուտացիաների կրիտիկական մասսա, եւ օրգանիզմն արդեն այլեւս չի կարողանում վերարտադրել առողջ բջիջներ»,- ասել է Սոլոմատինան՝ ավելացնելով, որ արոմատացված թեյն այս հարցում ունի իր՝ թեկուզեւ ոչ մեծ ավանդը։

Եթե մարդը չի կարողանում լիովին ազատվել այդ թեյից, ավելի լավ է ընտրել բնական հավելումներով թեյեր, ինչպիսին են կարկադեի տերեւները, մասուրը, հաղարջը, ուրցը, անանուխը, հասմիկը, ավելացրել է նա։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook