Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԻՆՉՈ՞Ւ ԵՒ ԻՆՉՊԵ՞Ս ԱԼԿՈՀՈԼԻ ՈՒ ԴԵՂԵՐԻ ՀԱՄԱԿՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍԵԼ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Որոշ դեղերի ու ալկոհոլային խմիչքների համակցումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, նշում են մասնագետները:

Շատ դեղեր փոխազդում են ալկոհոլի հետ եւ մասնակցում նյութափոխանակության գործընթացներին լյարդում: Այդ պատճառով դրանց համակցումը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել: Լավագույն դեպքում դեղը պարզապես չի ազդի, քանի որ ալկոհոլը չեզոքացնում է դրա ազդեցությունը: Վատագույն դեպքում այս համակցումը կարող է հանգեցնել նույնիսկ մահվան:

• Ասպիրինը ալկոհոլի համակցությամբ բարձրացնում է աղեստամոքսային համակարգում արյունահոսության հավանականությունը:

• Ացետամինոֆենը (շատ տարածված ցավազրկող) ալկոհոլի հետ համակցելու դեպքում կարող է լուրջ վնաս հասցնել լյարդին:

• Քնաբեր դեղերի, ինչպես նաեւ որոշ ցավազրկողների եւ հակադեպրեսանտների հետ համակցված՝ ալկոհոլը կարող է հանկարծահաս մահվան հասցնել:

Քլիվլենդի կլինիկայի մասնագետ Դենիել Նեյդեսը պնդում է, որ բժիշկները դեղ նշանակելիս պետք է անպայման հարցնեն հիվանդներին, արդյո՞ք նրանք ալկոհոլ օգտագործում են, եւ եթե այո, ապա ինչ չափաբաժիններով:

Հիվանդները պետք է բժիշկներից չթաքցնեն կարեւոր այս տեղեկատվությունը: Որոշ հիվանդներ, բժիշկների խոսքով, չեն սիրում խոսել այն մասին, թե ինչքան են խմում՝ վախենալով, որ բժշկի մոտ կարող է վատ կարծիք ձեւավորվել նրանց մասին, սակայն պետք է գիտակցել, որ խոսքը գնում է առողջության եւ նույնիսկ կյանքի մասին:

«Մեր նպատակը ինչ-որ մեկի մասին կարծիք կազմելը չէ: Մենք պետք է ճիշտ որոշումներ ընդունենք, որոնք հիմնված են կարեւոր եւ ճշգրիտ տեղեկությունների վրա», – նշում է բժիշկ Նեյդեսը:

Հիվանդները պարտավոր են ճշտել բժիշկներից, վտանգավո՞ր է, արդյոք, տվյալ դեղը համակցել ալկոհոլի հետ:

 

 www.online-apteka.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook