Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչո՞ւ չի կարելի շոգին սունկ ուտել եւ կաթ խմել

Հայաստանում ձմռանը շատ ցուրտ է լինում, ամռանը՝ շատ շոգ ու արեւոտ: Ջերմաստիճանի տարբերությունը կարող է Ցելսիուսի սանդղակով 65 աստիճանի հասնել: Չնայած դրան՝ հայերի մեծ մասը ե՛ւ ձմռանը, ե՛ւ ամռանը միանման է սնվում, ինչը շատ սխալ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

Սննդային թունավորումներից եւ մարսողության հետ կապված խնդիրներից խուսափելու համար, ըստ մասնագետի, հարկավոր է ամռանը փոխել սննդակարգը: Յուղոտ խորովածը լավագույն ընտրությունը չէ ամառային սեղանի համար: Ամռանը խորհուրդ չի տրվում նաեւ սունկ ուտել եւ կաթ խմել:

Կաթը սովորաբար շատ արագ է փչանում, հատկապես՝ բարձր ջերմաստիճանի պարագայում, դրանում նաեւ շատ արագ բազմանում են վտանգավոր բակտերիաները: Եթե անգամ կաթի պիտանելիության ժամկետը չի անցել, այն կարող է թարմ չլինել եւ լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար: Այդ պատճառով հարկավոր է ամռանը հրաժարվել կաթից, հատկապես որ բազմաթիվ մարդիկ ամռանն այն դժվարությամբ են մարսում:

Նույն պատճառով պետք չէ ամռանը նաեւ սունկ ուտել: Վարակաբանի խոսքով՝ սունկը «ծանր» մթերք է համարվում: Այն դժվարությամբ է մարսվում, երկար ժամանակ «ծանրաբեռնում» է մարսողական համակարգը:

Իսկ ի՞նչ մթերքներ կարելի է եւ պետք է ուտել ամռանը:

Արա Ասոյանի խոսքով՝ ամռան սեղանի համար լավագույնը թարմ մրգերն ու բանջարեղենն են: Դրանք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով ու մանրաթելերով, դյուրամարս են, օրգանիզմը հագեցնում են անհրաժեշտ նյութերով:

Իհարկե՝ ուտելուց առաջ ցանկացած միրգ ու բանջարեղեն հարկավոր է լավ լվանալ հոսող ջրի տակ՝ մանրէներից ու վիրուսներից խուսափելու համար: Աղիքային ինֆեկցիաներն ու թունավորումը կանխելու համար հարկավոր է նաեւ օրական մի քանի անգամ լվանալ ձեռքերը:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook