Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչով են տարբերվում կնոջ և տղամարդու սեռականությունը

✅ Բնության մեջ կինը և տղամարդը փոխլրացնում են միմյանց, սակայն կնոջ և տղամարդու սեքսուալությունը տարբերվում են միմյանցից:
✅ Կնոջ համար սերնդի շարունակման ֆունկցիան գերիշխող է` դոմինանտ է փսիխոսեքսուալ բավականություն ստանալու ֆունկցիայի նկատմամբ:
✅ Կնոջ մոտ սեքսուալության տարբերությունները վերաբերում են նաև էրոգեն զոնաներին, եթե տղամարդու մոտ էրոգեն զոնաները կենտրոնացված են գենետալ օրգաններում` սեռական օրգանների շրջանում, ապա կնոջ համար կարևորագույն էրոգեն զոնաներ են հանդիսանում էքստրագենետալ գոտիները:
✅ Հաճախ կնոջ մոտ սեքսուալ խանգարումները գրեթե չեն խոչընդոտում ինտիմ փոխհարաբերություններին՝ ի տարբերություն տղամարդու, ում մոտ ցանկացած սեռական խանգարում ավերիչ ազդեցություն է ունենում ինտիմ կյանքի վրա:
📌 Պետք է նշել, որ մեծ տարբերություն կա նաև սեքսուալության այն հանգամանքի մեջ, երբ տղամարդու մոտ սեռական ցիկլը ավարտվում է օրգազմով և սերմնաժայթքումով, դրանից անմիջապես հետո հաջորդում է անդրդվելիության շրջանը (ռեֆակտեր). որոշ ժամանակահատված տղամարդը ունակ չէ նորից մտնելու սեռական հարաբերության մեջ: Կինը չունի անդրդվելիության շրջան:
❤️Սակայն այս բոլոր տարբերությունները ստեղծում են ներդաշնակ միություն՝ պատրաստ վերարտադրողական և սեքուալ ֆունկցիայի իրականացման:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook