Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչով կարող է պայմանավորված լինել քնելուց առաջ քաղցրավենիք ուտելու ցանկությունը

Քնելուց առաջ քաղցրավենիք ուտելու անհագ ցանկությունը կարող է պայմանավորված լինել հոգեբանական պատճառներով և երեկոյան օրգանիզմում տեղի ունեցող քիմիական գործընթացներով։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է ներզատաբան Զուխրա Պավլովան։

Մասնագետի խոսքով՝ քնելուց առաջ որևէ քաղցր բան ուտելու սուր ցանկությունն առաջին հերթին վկայում է հոգնածության և քրոնիկ սթրեսի մասին։ Բացի այդ, երեկոյան օրգանիզմում ակտիվանում է ինսուլինի արտադրությունը, ինչը ևս մեծացնում է քաղցրավենիք ուտելու ցանկությունը։ Նման դեպքերում մասնագետը խորհուրդ է տալիս չպայքարել այդ ցանկության դեմ, այլ կիրառել շաքարի փոխարինիչներով քաղցրավենիք։

«Գոյություն ունեն շաքարի այնպիսի փոխարինիչներ, ինչպիսին են ստեվիան, էրիթրիտը կամ սուկրալոզան: Առաջին երկուսը բնական են, իսկ վերջինը սինթետիկ նյութ է։ Շաքարի փոխարինիչներով մթերքի գործածությունը հոգեբանական և հուզական բավարարվածություն է պարգևում»,- նշել է բժիշկը։

Պալվոլայի խոսքով՝ շաքարի փոխարինիչները կհագեցնեն քաղցր մթերթ ուտելու ցանկությունը, սակայն չեն խթանի ինսուլինի հավլյալ սինթեզը, ինչը շատ կարևոր է, քանի որ արյան մեջ գլյուկոզայի մշտապես բարձր մակարդակը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի զարգացման։

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook