Thursday, April 25, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչու՞ են երեխաները հրաժարվում սննդից. ի՞նչ անել

Մայրիկներին անհագստացնղ հարցերից մեկը երեխաների քչակերությունն է: Դրա համար էլ հաճախ  նրանք ստիպված են լինում այլ միջոցների դիմել, օրինակ՝  ստիպել երեխային ինչ-որ բան ուտել: Սակայն եկեք հասկանանք՝ պե՞տք է  երեխային ստիպել ուտել, ի՞նչ կարող է անել մայրիկն այս դեպքում: Թեմայի շուրջ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժներ Էմմա Մելիքյանի և Գոհար Քյարունցի հետ:

Մասնագետները համակարծիք են, որ երեխայի ախորժակի անկումը կարող է պայմանավորված լինել վատ ինքնազգացողությամբ, ինչպես նաև ատամները ծկթելու հանգամանքով, սթրեսով, անկանոն կերակրումով,  նաև բերանի օրգանական խնդիրներով:

Էմմա Մելիքյանի խոսքով՝ չուտելու պատճառ կարող է լինել նաև այն հանգամանքը, որ երեխային խնամում է մեկից ավելի մարդ:

Գոհար Քյարունցը չուտելը կապում է անկանոն կերակրման հետ, այսինքն՝ երբ ոչ ժամանակին և ոչ ճիշտ հավելյալ սնունդ է ներմուծվում երեխայի սննդակարգ: Բացի այդ, քաղցրավենիքի չափից ավելի օգտագործումը ևս կարող է պատճառ դառնալ, որ երեխան այլ մթերքներով չսնվի:  Չուտելու ցանկությունը, նրա խոսքով, մեկ այլ պատճառ ևս ունի. երբ մենք երեխային գդալով տալիս ենք որևէ դեղորայք, որը նրան դուր չի գալիս, նրա մոտ հետագայում գդալով կերակրումը ասոցացվում է տհաճ համի հետ:

Այնուամենայնիվ, մանկաբույժը նշում է, որ կան նաև երեխաներ, ովքեր պարզապես առողջ և ակտիվ քչակերիկներ են և պետք չէ շատ անհանգստանալ:

Ի՞նչ անել

Խնդրի լուծման հարցում մանկաբույժները տարբեր լուծումներ են առաջարկում: Սակայն  բժշկի դիմելու հարցում երկուսն էլ համամիտ են: Այդպիսով՝ կհամոզվեք, որ չկան հիվանդություններ:

Բժիշկ Մելիքյանի խոսքով՝ պետք է համոզել երեխային ուտել, առաջարկել սնունդը քիչ չափաբաժնով, ուտելու ժամանակ մեղմ խոսել՝ գովել երեխային, երբ նա կուտի ինչ-որ բան, թեկուզ՝ քիչ:  Մանկաբույժը նշում է, որ չի կարելի տալ տարիքին ոչ հապատասխան սնունդ, քանի որ յուրաքանչյուր տարիք ունի իր ռեժիմն ու չափաքանակը:

Գոհար Քյարունցն էլ իր հերթին առաջարկում է երկու տարեկանից մեծ երեխային ներգրավել սնունդ պատրաստելու գործընթացին, նրան կերակրել հաճախակի և քիչ բաժիններով: Իսկ եթե փոքրիկը հրաժարվում է գդալով հավելյալ սնունդ ընդունելուց, նրան կերակրել BLW մեթոդով, այսինքն՝ երբ երեխան ուտում է առանց գդալի կամ պատառաքաղի՝ ձեռքով վերցնելով  իր սեղանիկին դրված մթերքները:

Մասնագետների խոսքով՝ տաք եղանակին  պետք է խուսափել կաթից, դժվարամարս և թթվող սննդից,  կերակրել քիչ ու հաճախ: Եվ պետք է  հիշել՝ հատկապես  շոգ եղանակին շատ կարևոր է  մեծ քանակությամբ հեղուկների ընդունումը, սնունդը պետք  է լինի դյուրամարս,  քիչ յուղայնությամբ: Հարկավոր է սահմանափակել  ճարպի և սպիտակուցի ընդունումը՝ սննդակարգում ավելացնելով  միրգն ու բանջարեղենը:

Նյութը` impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook