Friday, April 19, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչու են շերտավորվում եղունգները

Եղունգների շերտազատումը կարող է պայմանավորված լինել սթրեսով, վատ սնվելով, ջրի հետ մշտական շփումով, վահանագեղձի հետ խնդրով, և այլն: Այս խնդրից ազատվելու համար կարելի է դիմել բժշկի խորհրդատվությանը կամ էլ օգտագործել բնական միջոցներից որևէ մեկը:

Եթե եղունգների շերտավորման պատճառը սնունդն է, ապա դա, ամենայն հավանականությամբ, կապված է կալցիումի պակասի հետ: Կալցիումի անհրաժեշտ քանակն օրգանիզմում ապահովելու համար պետք է կաթնամթերք, ինչպես նաև՝ բանջարեղեն օգտագործել:Անհրաժեշտ է խուսափել գազավորված ըմպելիքների, թեյի, սուրճի և այլ ըմպելիքների օգտագործումից, որոնք խոչընդոտում են կացիումի յուրացմանն օրգանիզմի կողմից: Բացի դա, կարելի է ճաշացանկում ներառել նաև А, B, D վիտամիններ:

Եթե եղունգների շերտավորման պատճառը ոչ բավարար խոնավեցումն է, ապա խորհուրդ է տրվում ավելի շատ մրգեր, ըմպելիքներ օգտագործել: Օրվա ընթացքում մեկ անգամ եղունգներին խոնավեցնող կրեմ է պետք քսել. գերադասելի է դա անել քնելուց առաջ կամ ջրի հետ շփումից հետո: Սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր սովորություն ունեն եղունգները կրծելու:

Երբեմն եղունգների շերտավորման պատճառ կարող են դառնալ լաքերի մշտական օգտագործումը, դրանք հեռացնելու համար վտանգավոր նյութերի օգտագործումը: Պատճառներից մեկն էլ կարող է դառնալ տարբեր քիմիական միջոցների հետ շփումը: Նման ազդեցություններից խուսափելու համար քիմիական նյութերի հետ շփվելիս պետք է ձեռնոցներ օգտագործել:

Եղունգների ամբողջականությունը կարող է խախտվել շագանակագեղձի հետ կապված խնդիրների պատճառով: Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի օգնությանը: Եթե եղունգների շերտավորման պատճառը սթրեսն է, ապա նախ անհրաժեշտ է պայքարել սթրեսի և դրա պատճառների դեմ:

Ինչպես բարելավել եղունգների վիճակը։

1. Մի օգտագործեք չափազանց էժան լաքեր եղունգների համար: Դրանց օգտագործման արդյունքում՝ եղունգներն ավելի թույլ և բարակ են դառնում:

2. Օգտագործեք հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են շերտավորված եղունգների համար: Այսօր գոյություն ունեն բազամաթիվ կոսմետիկ միջոցներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ եղունգների որակի վրա:

3. Շաբաթվա ընթացքում նվազագույնը երեք անգամ միջոցներ օգտագործեք, որոնք ամրացնում են եղունգները:

4. Եղունգները որոշ ժամանակ պահեք ջրի և խնձորի քացախի խառնուրդում:

5. Աշխատեք եղունգների շերտավորված մասերը չպոկել:

Ինչպես ինքնուրույն եղունգներն ամրացնող միջոց պատրաստել։

1. 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթը խառնեք 1 ճաշի գդալ մեղրի հետ, 1 դեղնուցի և մի փոքր աղի հետ: Պարզապես խառնեք բոլոր բաղադրամասերը և ստացված խառնուրդը քսեք եղունգներին: 20 րոպե թողեք եղունգներին, ապա մաքրեք տաք ջրով: Այս պրոցեդուրան կարող եք կրկնել շաբաթվա ընթացքում 3 անգամ:

2. Ձիթապտղի ձեթը խառնեք ջրի հետ և մինչև քնելը ձեռքերը որոշ ժամանակով թողեք դրա մեջ: Եթե խառնեք նաև նշի յուղ, ապա արդյունքն ավելի զգալի կլինի:

3. Եթե դուք եղունգներն ամրացնող որևէ միջոց եք գնել, ապա մինչև դրա օգտագործումը կարող եք սխտորի մի մասը ճզմել, ավելացնել 5 կաթիլ կիտրոնի հյութ և 5 կաթիլ սպիտակ յոդ: Լավ խառնեք բոլոր բաղադրամասերը, թողեք 2 օր, ապա օգտագործեք 2 շաբաթների ընթացքում:

Նյութի աղբյուր՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook