Saturday, April 20, 2024
Նորություններ

Ինչու է ինքնասպանություն գործել երիտասարդ բժշկուհին. մանրամասներ

Օրեր առաջ Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, Մանանդյան փողոցի թիվ 25Ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 32-ամյա կնոջ դի։ Նախնական վարկածով՝ նա մեծ քանակությամբ դեղորայք է ընդունել։ Մահացած աղջիկն ապրում էր ծնողների հետ։ Այդ պահին նրանք տանը չեն եղել։ Վերադարձել են ու տեսել, որ իրենց դուստրը մահացած է։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աղջիկն աշխատում էր ատամնաբուժարանում և զուգահեռ սովորում էր ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ կյանքին վերջ տալու պատճառը դեպրեսիան է եղել։ Աղջիկը պատրաստվում էր նշանվել, որը ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունեցել։ Այս հանգամանքը խորը ազդեցություն է թողել նրա հոգեվիճակի վրա, տեւական ժամանակ նա ընկճված է եղել, կյանքի հանդեպ հետաքրքրությունը կորցրած՚։ Մահացած աղջկան նրա պացիենտները նկարագրում են որպես բարի, ուրախ անձնավորություն։ Նրանցից մեկը մեզ պատմեց, որ վերջին շրջանում աղջիկը ասել է, թե ոչինչ չի ստացվում իր մոտ, անգամ ատամ ցավազրկելն էլ չի ստացվում, տրամադրություն չունի։ Մտերիմները պատմեցին, որ աղջիկը երկտող է թողել, որտեղ որեւէ մեկին չի մեղադրել, ընդամենը նշել է, որ հոգնել է կյանքից։

Նյութի աղբյուրը՝ www.armdaily.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook