Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս են ինտենսիվ մարզումներն ազդում հիշողության վրա

Ավելի ինտենսիվ մարզումները միշտ չէ, որ ավելի նպաստավոր են մարդու հիշողության համար, քան չափավոր մարզումները, նշվել է նոր հետազոտությունում։

Հաննովերի Դարթմուտի համալսարանի (ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգ) հետազոտողները հայտնաբերել են, որ մշտապես չափավոր ֆիզիկական վարժություններ կատարող մարդիկ հաճախ ավելի լավ էպիզոդիկ հիշողություն են ունենում, քան ավելի ինտենսիվ ֆիզիկական վարժություններով զբաղվող նրանց հասակակիցները։ Դա նշանակում է, որ նրանք ավելի լավ են հիշում կոնկրետ իրադարձությունները։

Բայց ավելի ինտենսիվ ֆիզիկական մարզումները բարելավում են մարդու տարածական հիշողությունը, ինչը թույլ է տալիս նրանց ավելի լավ հիշել տարածքը։

Ստացված արդյունքները զարմացրել են փորձագետներին, որոնք նշել են, որ սովորաբար ընդունված է կարծել, թե ավելի ինտենսիվ ֆիզիկական վարժություններն առնչվում են ավելի ուժեղ հիշողության եւ ուղեղի ընդհանուր աշխատանքի հետ։ Այս հետազոտությունն  ընդգծում է, որ ակտիվության տարբեր մակարդակները կարող են ներգործել ուղեղի տարբեր հատվածների վրա եւ արդյունքում՝ տարբեր ազդեցություն գործել։

Հետազոտողները, որոնք իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են Scientific Reports ամսագրում, հավաքել են 113 մարդու տվյալներ։

Նախորդ հետազոտություններից ելնելով՝ Դարթմուտի համալսարանի թիմը սպասում էր, որ ավելի ինտենսիվ ֆիզիկական վարժություններով զբաղվող խումբը հիշողության բոլոր տեսակների ավելի լավ արդյունքներ կցուցաբերի, քան նրանց հասակակիցները, բայց այդպես չէր։

Մարդիկ, որոնց հիմնական ֆիզիկական բեռնվածությունը վերջին մեկ տարում բնութագրվել է որպես «չափավոր», ավելի լավ արդյունքներ են ցուցաբերել էպիզոդիկ հիշողության թեստերում, քան նրանց այն հասակակիցները, որոնք զբաղվել են ինտենսիվ մարզումներով։

Հետազոտողներն էպիզոդիկ հիշողությունը նկարագրում են որպես ինքնակենսագրական իրադարձությունները հիշելու ունակություն, օրինակ՝ բացատրել, թե ինչ է արել մարդը նախօրեին։

Նրանք, ովքեր մասնակցել են ավելի ինտենսիվ մարզումներին, ավելի լավ են հաղթահարել տարածական հիշողության (առարկաների տեղը հիշելու ունակություն) հետ կաված թեստը։

Բայց ցանկացած ֆիզիկական բեռնվածություն ավելի լավ է, քան դրա բացակայությունը. ակտիվ կենսակերպ վարող մասնակիցները լավագույն արդյունքներ են ցուցաբերել ընդհանուր հիշողության հարցերում, քան սակավ շարժվող նրանց գործընկերները։

Հետազոտողները հայտնաբերել են նաեւ, որ տագնապով կամ դեպրեսիայով տառապող մարդիկ մյուսներից ավելի լավ են կատարում տարածական եւ ասոցիատիվ հիշողության հետ կապված առաջադրանքները։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook