Saturday, April 20, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչպե՞ս զբաղեցնել 3-6 ամսական երեխային․ ներկայացնում է մանկաբույժը

-Ի՞նչ սնունդ պետք է ընդունի 6 ամսական երեխան և ի՞նչ չափաբաժնով։

-6-րդ ամսում սկսում ենք երեխային տալ հավելյալ սնունդ՝բանջարեղենային շիլաներ, որն իր մեջ ներառում է բրինձ և հնդկաձավար:Դրա հետ մեկտեղ կարող ենք փոքր չափաբաժնով տալ միս, իսկ որպես միջուտեստ արդեն կարելի է երեխային առաջարկել միրգ:

-Ի՞նչ սնունդ է պետք բացառել այս տարիքում։

-Առաջին երկու եռամսյակներում երեխան կաթից և կաթնախառնուրդից բացի այլ սնունդ գրեթե չի ընդունում, երեխաները այլևս կարիք չունեն լրացուցիչ ջրի: Բացառությամբ այն դեպքերի, եթե բժշկի կողմից չկա որևէ ցուցում: Օրինակ՝ կաթնախառնուրդի դեպքում, արդեն նկատելի է, որ բավականին շատ քանակությամբ ջուր է ավելացվում, ինչը արդեն բավարարում է երեխայի պահանջը ջրի նկատմամբ:

-Ինչպե՞ս զբաղեցնել 3-6 ասմական երեխային։

-2-րդ եռամսյակում, երբ երեխան ունակ է բռնել խաղալիքները, պետք է երեխային առաջարկել տարբեր խաղալիքներ, հիմնականում խորհուրդ է տրվում վառ գունավորում ունեցող խաղալիքներ, բացի այդ, պետք է երեխայի հետ խաղալ ձայներ արձակող խաղալիքներով, որոնք նրա մոտ առաջացնում են հետաքրքրություն: Սրանից առավել երեխան չի էլ կարող ընկալել:

-Այս տարիքում ընդհանրապես ո՞ր դիրքն է երեխայի համար առավել հարմար քնած և արթուն ժամանակ։

-Երկրորդ եռամսյակի համար քնի դիրքը չի փոխվում: Կրկին մեջքի վրա՝ գլուխը աջ կամ ձախ թեքված: Եթե երեխան կարողանում է պտտվել փորից մեջքի վրա, այդ դեպքում նա ինքնուրույն կարող է փոփոխել իր դիրքը: Քնելիս երեխան միայն ու միայն պետք է լինի մեջքի վրա պառկած։

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է 16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook