Saturday, April 20, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչպե՞ս հասկանալ, որ փոքրիկի մոտ մազաթափություն կա. մասնագետը նաև պատճառներն է թվարկում

Մազաթափությունը հաճախ հանդիպող խնդիրներից է։ Այս երևույթը ոչ միայն մեծահասակների, այլև փոքր տարիքի երեխաների մոտ է նկատվում: Մանկաբույժ Աիդա Պապիկյանը մեզ հետ զրույցում նշել է մազաթափության գլխավոր պատճառները:

Նախ՝ ի՞նչ է մազաթափությունը: Նորմայում ամեն օր երեխան կորցնում է 50-100 մազ, պաթոլոգիկ է համարվում այն վիճակը,  եթե   առավոտյան երեխայի բարձի վրա տասից ավելի մազ է նկատվում, կամ ձեռքի մատները մազերի միջով սահեցնելիս 10-ից ավելի մազ է մնում ձեռքում, կամ գլխամաշկին նկատվում են ճաղատ հատվածներ:

Մազաթափություն կարող է առաջանալ ցանակացած տարիքում, և պատճառները տարբեր կարող են լինել:

  1. Վատ սովորությունններ և սխալ խնամք։ Օրինակ՝ մազերը ձիգ հավաքել, մազերի հետ խաղալ՝ մեխանիկորեն վնասելով այն, չոր սրբիչով  ուժեղ տրորել, անընդհատ ջերմային մշակման ենթարկել (ֆենով, մազի հարթեցման, ալիքավոր դարձնելու սարքերով):
  2. Սանրվածքները: Հաճախակի շատ ձիգ հավաքված մազերը կարող են առաջացնել մազաթափություն։ Դա կարող է առաջացնել նաև գլխացավ, գլխապտույտ: Օրվա մեծ մասը երեխաների մազերը պետք է լինեն թույլ հավաքած։
  3. Վարակներ: Փոքր տարիքում մազաթափության պատճառներից են գլխամաշկի վարակները, մասնավորապես՝ սնկային վարակը, որը բնորոշ է և՛ աղջիկներին, և՛ տղաներին և հիմնականում առաջանում է 5-8 տարեկանում:
  4. Դեֆիցիտային վիճակներ։ Մյուս պատճառը, այսպես կոչված, «դեֆիցիտային վիճակներն են, որ հաճախակի են հանդիպում փոքր տարիքում։ Դրանք են՝ սակավարյունություն, ցինկի, երկաթի և այլ կենսական նշանակության միկրոէլեմենտների պակաս (սելեն, P վիտամին` բիոտին և այն):
  5. Հիվանդություն։ Երեխաների մազաթափության հազվադեպ հանդիպող պատճառներից են վահանաձև գեղձի հիվանդությունները և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները:
  6. Սթրես: Երբեմն ուժեղ սթրեսը, ինչպես ֆիզիկական (ծանր հիվանդությունը), այնպես էլ հոգեբանական (հարազատի կորուստ),   մազաթափության   պատճառ կարող է լինել: Այս դեպքում պատճառը մազի  բնական աճի  փուլերի խանգարումն է սթրեսի պատճառով: Այս տեսակի մազաթափությունն ինքնուրույն վերականգնվում է ամիսների ընթացքում:

Նյութը ՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook