Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս մեղմել մոծակի խայթոցից առաջացած քորը

DocDeti կլինիկաների ցանցի մանկաբույժ Իրինա Լիսենկոն ներկայացրել է, թե ինչպես կարելի է մեղմել մոծակի կծածից առաջացած քորը։

Մասնագետը խորհուրդ է տվել  մոծակի խայթոցի տեղում քսել ցինկի քսուք, կալամինի լուծույթ։ «Եթե կծած տեղերը շատ ուժեղ են քոր գալիս, ապա կարելի է 1 տոկոսանոց հիդրոկորտիզոն քսել»,- ասել է բժիշկը «Газета.ру»-ի հետ զրույցում։

Մանկաբույժը խորհուրդ է տվել քսուքն օգտագործել օրը երեք անգամ, մինչեւ որ քորն անցնի։

Լիսենկոյի խոսքով՝ կարող է օգնել նաեւ սննդային սոդայի մածուկը կամ կծած տեղի վրա 20 րոպե թրջոց դնելը։ Քորը կարող է մեղմել նաեւ առաջացած պզուկի վրա 10 վայրկյան սեղմելը։

Մոծակի կծածը չքորելու համար բժիշկը խորհուրդ է տվել սպեղանի փակցնել կամ երկար թեւերով շապիկ հագնել, տեղեկացրել է Москва 24-ը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook