Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս մեղմել պարանոցի ցավը

Քանի որ մեզանից շատերն օրվա մեծ մասն անցկացնում են համակարգչի դիմաց կամ սմարտֆոնի էկրանին նայելով, ապա զարմանալի չէ, որ կարող է առաջանալ պարանոցի քրոնիկ ցավ: Պարանոցի ցավը սովորաբար առաջանում է մկանների թուլանալու կամ այն սխալ դիրքով պահելու հետևանքով:

Մկանների ձգումը կարող է մեղմել ցավը

Պարանոցի  ցավից խուսափելու համար անհրաժեշտ է համակարգչի էկրանը դնել աչքերին հավասար բարձրության վրա՝ ուղիղ նստելու և գլուխը չկախելու համար: Եթե նստած եք մեքենայի ղեկին կամ շարունակ նայում եք սմարթֆոնին, ապա աշխատեք հաճախ ընդմիջումներ անել ր խուսափեք պարանոցը երկար ժամանակ թեք պահելուց:
Պարանոցի ցավը թեթևացնելուն կօգնեն ճիշտ կատարված մկանների ձգումները: Ահա ձգումների մի քանի օրինակներ, որոնք կարող եք կատարել գրասեղանի մոտ կամ ղեկին նստած.

  • Ուսերը պտտացրեք հետ և  իջեցրեք ներքև՝ գործողությունը կրկնելով 10 անգամ
  • Ուսի թիակները փորձեք մոտեցնել իրար՝ գործողությունը կրկնելով 10 անգամ
  • Եթե մեքենայի մեջ եք, ապա գլուխը հետ հրեք և այդպես պահեք 30 վայրկյան
  • Ականջը մոտեցրեք ուսին՝ գործողությունը կատարեք 2 կողմում՝ կրկնելով 10 անգամ

 Հոգ տարե՛ք ձեր մասին նաև քնելիս

Պարանոցի հատվածում առաջացած ցավերի պարագայում պետք է ուշադրություն դարձնել նաև քնի դիրքերին: Խորհուրդ է տրվում քնել միայն մեջքի կամ կողքի վրա, բայց ոչ երբեք որովայնի վրա: Ստամոքսի վրա քնելիս մի քանի ժամ անց հնարավոր է, որ ստիպված տեղաշարժոենք գլուխը թմրածությունից խուսափելու համար: Այս դիրքով քնելը ազդում է նաև մեջքի վրա, քանի որ գոտկատեղը սեղմվում է մահճակալին ու ճնշում ամբողջ մեջքը: Պարանոցի հատվածում առաջացած այլ ցավերի դեպքում կիրառեք հետևյալ քայլերը.

  • Տաքացրեք կամ սառը թրջոցներ դրեք ցավացող հատվածում: 48-72 ժամվա ընթացքում օգտագործեք սառույց, իսկ դրանից հետո տաքացրեք: Տաքացնել կարող եք տաք լոգանքներով, թրջոցներով: Զգույշ եղեք սառը կամ տաք թրջոցը պարանոցին չքնել՝ վնասվածքներից խուսափելու համար:
  • Օգտագործեք այնպիսի ցավազրկողներ, ինչպիսիք են իբուպրոֆենը կամ ացետամինոֆենը:
  • Շատ շարժվեք, բայց խուսափեք կտրուկ շարժումներից: Այսպես զգալիորեն կնվազի բորբոքվածությունը, և կմեղմանան ցավերը:
  • Ֆիզիկական դանդաղ վարժություններ կատարեք: Դրանք կօգնեն զգուշորեն ձգել պարանոցի մկանները:
  • Աշխատեք քնել հատուկ ներքնակի վրա՝ առանց բարձի կամ հենց պարանոցի համար նախատասված բարձով:
  • Օգտագործեք պարանոցի համար նախատեսված հատուկ փափուկ օձիք, որը կօգնի վերացնել անհարմարության զգացումը:

Եթե պարանոցի ցավը ամեն դեպքում չի անցնում, պետք է դիմել բժշկին:

Նյութի աղբյուրը՝  այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook