Friday, March 29, 2024
ՆորություններՏուրիստական նորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս չթունավորվել «ամեն ինչ ներառյալ» հյուրանոցում

ՌԻԱ Նովոստին պատմել է, թե ինչպես կարելի է պահպանել առողջությունը և լավ տրամադրությունը՝ սնվելով հյուրանոցում։

«Ամեն ինչ ներառյալ» համակարգով աշխատող հյուրանոցները հյուրերի սնունդը չեն սահմանափակում, բայց նրա որակը երաշխավորելը շատ բարդ է։ Շատ զբոսաշրջիկներ չափից ավելին են ուտում կամ թունավորվում․ երկու դեպքում էլ շատ տհաճ է, որ երկար սպասված հանգստի մի քանի օրը պետք է անցկացնել  ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներով։

Միս

1. Փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել մանր կտրատած բաղադրիչներով ուտեստներից, որոնք առատորեն ծածկված են մայոնեզով կամ այլ սոուսով․ ավելի լավ է ընտրել ամբողջական կտորով միս կամ ձուկ և թարմ բանջարեղեն։
2. Զգուշացեք էկզոտիկայից։ Մեր քաղաքացիների ստամոքսը ոչ միշտ է ընդունում անծանոթ, շատ կծու կամ համեմված ուտեստներ․ դա թունավորում չէ, բայց մեծ ծանրաբեռնվածություն է մարսողական համակարգի համար։
3. Ճիշտ համադրեք ուտեստները․ եթե ընթրիքի համար վերցնեք ամեն ինչից քիչ-քիչ, հավանական է, որ ձեր փորը կցավի։ Ընթրիքի ոչ բոլոր ուտեստները համադրելի կլինեն միմյանց հետ։
4. Լավ ծամեք ուտելիքը՝ հեշտացնելով մարսման պրոցեսը։

5. Սննդակարգում մեծ քանակությամբ մրգերը կարող են աղիների խանգարում առաջացնել ֆրուկտոզի մեծ քանակության պատճառով։ Նույնը վերաբերվում է նաև ծովամթերքին․ օրգանիզմը կարող է չյուրացնել մեծ քանակությամբ սպիտակուցները։
6. Մի կերեք կասկածելի ուտեստներ։ Ընտրեք այնպիսինները, որոնք ձեզ հասկանալի և ծանոթ են։
7. «Ամեն ինչ ներառյալ» համակարգով աշխատող հյուրանոցներում հաճախ են հանդիպում նաև ալկոհոլային թունավորումները։ Մի հարբեք։

Ամեն դեպքում, զբոսաշրջիկը պետք է ունենա ապահովագրություն, արտակարգ իրավիճակների ծառայության հեռախոսահամարները և այն դեղորայքը, որը պետք կգա իրեն։ Բժիշկները խորհուրդ են տալիս նաև այդ օրերին ընդունել մարսողական ֆերմենտներ, եթե հանգստի ընթացքում չեք կարող խուսափել յուղոտ, կծու կամ ծանր ուտեստներից։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook