Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս պետք է մթերքները ճիշտ պահել ամռանը

Եթե մթերքները ճիշտ պահվեն եւ ավելորդ ոչինչ չգնվի, դա թույլ կտա միշտ թարմ բանջարեղեն եւ մրգեր ուտել ամռանը, հավաստիացնում է «Перекресток» առաքման սերվիսի ավագ մենեջեր Յուլյա Լեմեշեւան, գրել է «Պրայմ» պարբերականը։

Նրա խոսքով՝ հատապտուղները կարելի է նորմալ պահել միայն երեք օր, ինչից հետո դրանք սկսում են հյութը թողնել։ Դրանց պահպանման ժամկետը կարելի է երկարացնել, եթե հատապտուղները սառնարանում պահվեն մեծ տարայում, եւ դրանց չպետք է կպչել, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Բացի այդ, մրգերը եւ հատապտուղները պահելուց առաջ ավելի լավ է չլվանալ, քանի որ ջուրն արագացնում է դրանց փչանալու պրոցեսը։

Լեմեշեւան խորհուրդ է տալիս բանջարեղենը մրգերից եւ հատապտուղներից առանձին պահել, քանի որ որոշ մրգեր էթիլեն են արձակում, ինչը թույլ է տալիս դրանց հասունանալ հավաքելուց հետո, բայց դա կործանարար ազդեցություն է ունենում կողքին գտնվող բանջարեղենների վրա։

 Դդմիկները, դդումը եւ ցուկինին մասնագետը խորհուրդ է տվել պահել սառը տեղում։ Ծաղկակաղամբը կարելի է բաժանել բույլերի, դնել բանկայի մեջ եւ խոշոր աղ ցանել վրան. դա այն թարմ կպահի մեկ շաբաթ։ Իսկ կարտոֆիլը խորհուրդ է տրվում պահել բանջարեղենների համար նախատեսված արկղում, սոխից եւ սխտորից հեռու, որպեսզի դրանք չծլեն։

Կարեւոր է ավելորդ բան չգնել, որպեսզի հետո ստիպված չլինեք դեն նետել մթերքները, ավելացրել է Լեմեշեւան։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook