Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես՞ իջեցնել խոլեսթերինը սննդակարգի միջոցով

Բժիշկ-սոնոգրաֆիստ Վրէժ Սարգիսին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել , թե ինչպես իջացնել խոլեսթերինը սննդակարգի միջոցով:  Արյան մեջ ընդհանուր խոլեսթերինի քանակը նորմայում պետք է լինի առողջ մարդկանց մոտ 5 միլիմոլ/լ կամ պակաս, իսկ ռիսկային մարդկանց մոտ 4 միլիմոլ/լ կամ պակաս:

Ռիսկի խումբ են համարվում այն մարդիկ ովքեր ծխում են,ունեն արյան բարձր ճնշում,ալկոհոլ են չարաշահում, շաքարային դիաբետ, ավելորդ քաշ և նստակյաց կյանք նրանց մոտ վտանգը ավելի շատ է, որ խոլեսթերինը բարձրանա:

Բարձր խոլեսթերինը վտանգավոր է այն արումով որ նա կարող է բերի սրտի ինֆարկտի, գլխուղեղի ինսուլտի, ոտքերի Աթերոսկլերոզի:

Չհագեցած ճարպաթթուներով սննդակարգը մեծ դեր է խաղում կարգավորելով խոլեսթերինի քանակը:

Անոթների դուպլեքս հետազոտությունը իրենից ներկայացնում է անոթների սոնոգրաֆիա, որի ժամանակ հայտնաբերում ենք այդ կուտակված խոլեսթերինային վահանիկները (Atherosclerotic Plaques) որոնք նստում են անոթների պատի վրա և խցանելով անոթը բերում են արյան մատակարարման խանգարմանը տվյալ օրգանի որոշակի հատվածում (ոտքեր,սիրտ,գլուխ) չափում եվ նաև հսկում ենք անոթների այդ նեղացումները և վահանիկները կանխելով բարդությունները:

Ուշագրավ է նաև որ արյան մեջ նույնիսկ առանց խոլեսթերինի քանակը բարձրանալու, որոշակի հիվանդների մոտ անոթների դուպլեքս հետազոտության ժամանակ անոթների պատերում նույնպես հայտնաբերում ենք վտանգավոր խոլեսթերինի վահանիկներ նորմալ խոլեսթերինի քանակի սահմաններում:

Ներկայացնենք   այն սննդակարգը , որը իջեցնում է խոլեսթերինի քանակը՝

-ձիթապտղի ձեթ,  սխտոր, սպանախ, ձուկ, կոճապղպեղ (ginger, имбирь), նուշ, կանաչ թեյ, կարմիր խնձոր, կիվի, դառը շոկոլադ, լոբի, ընկույզ, լիմոն, ելակ,հատապտուղ, նարինջ, գարի (barley, ячмень), սոյա, լոլիկ, դարչին, ավոկադո: 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook