Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես ազատվել սթրեսից ու հոգնածությունից լոգանքի միջոցով

Սթրեսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում, սակայն դրա առավել հաճախ ի հայտ եկող հետևանքը գերհոգնածությունն է: Սա լուրջ խնդիր է, որից ժամանակին չազատվելը կարող է հանգեցնել քրոնիկ հոգնածության համախտանիշի առաջացման՝ մի հիվանդության, որն առավել շատ տարածված է քաղաքակիրթ երկրներում:

Նման հետևանքներից խուսափելու համար հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել և ազատվել տհաճ ախտանշաններից, իսկ սթրեսից ու նյարդային լարվածությունից ազատվելու ամենապարզ ու հասանելի միջոցը հանգստացնող լոգանքն է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման լոգանքի մի քանի տարբերակ:

·         Նարդոսի թուրմով լոգանք

2 ճաշի գդալ նարդոսի չորացրած ծաղիկներին ավելացնել մի լիտր եռման ջուր, փաթաթել տարան տաք կտորով ու թրմել 15 րոպե: Ստացված թուրմը քամել և ավելացնել լոգանքի ջրին:

·         Խնկածաղկի ու գայլուկի կոների թուրմով լոգանք

Խնկածաղիկն ու գայլուկի կոները խառնել 1:1 հարաբերակցությամբ, այնուհետև ստացված խառնուրդի ½ բաժակին ավելացնել մեկ լիտր եռման ջուր, թրմել մինչև սառչի և ավելացնել լոգանքի ջրին:

·         Դաղձի թուրմով լոգանք

400 գրամ մանրացրած ու չորացրած դաղձին ավելացնել եռման ջուր, կես ժամ թրմել, այնուհետև ավելացնել թուրմը լոգանքի ջրին:

·         Նարնջի հյութով լոգանք

Քամել վեց նարնջի հյութ, ավելացնել դրան մի փոքր ձիթապտղի յուղ, այնուհետև ստացված խառնուրդն ավելացնել լոգանքի ջրին:

Նյութի աղբյուրը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook