Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես ապահովել ոտքերին ճիշտ հիգիենա. կոշիկի տհաճ հոտից ազատվելու արդյունավետ ու պարզ մեթոդներ

Այս մասին հաղորդում է tert.am-ը: Որպեսզի կարողանաք մեկընդմիշտ  ազատվել կոշիկների տհաճ հոտից, հարկավոր է  պայքարել ոչ միայն հետևանքի, այլ նաև նրա առաջացման պատճառի դեմ:

Երբեմն պատահում է այնպես, որ կոշիկի  ներքին մակերեսը  մեծ արագությամբ ներծծում է քրտինքն ու այն պահում է  այնտեղ:

vajnoe.com-ը ներկայացրել է մի քանի բավականին պարզ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել կոշիկների տհաճ հոտից:

1.   Կերակրի սոդա

Բացի  իր մաքրող հատկություններից,  կերակրի սոդան համարվում է նաև հիանալի ադսորբենտ, ինչի շնորհիվ էլ կերակրի սոդան կլանում է  հոտն ու խոնավությունը։

Հարկավոր է  ընդամենը յուրաքանչյուր կոշիկի մեջ լցնել 1ճ/գ կերակրի սոդա(ներդիրի վրա) ու թողնել այդպես ամբողջ գիշեր: Առավոտյան արդեն կոշիկի տհաճ հոտը անհետացած կլինի:

2.   Տալկ

Կրունկով կոշիկներ

Տալկն ազդում է սոդայի նման: Այն իր  մեջ է կլանում խոնավությունը և նման կերպ  կլանում ու չեզոքացնում է վատ հոտը:

Կարող եք նրա առավելությունները տարբեր կերպ օգտագործել:Կարող եք այն սոդայի նման լցնել կոշիկի մեջ, թողնել ամբողջ գիշեր ու առավոտյան այն կոշիկի միջից մաքրել կամ կարող եք լցնել ոտնաթաթերի վրա, որով նաև կկանխեք քրտնարտադրությունը:

3. Ազատվել բակտերիաներից

Նարդոսը բակտերիաների դեմ

Եվս մեկ արդյունավետ միջոց է հանդիսանում լավանդայով կամ եղեսպակով  կոշիկի տհաճ հոտից ազատվելու մեթոդը, քանի որ այդ 2 բույսերն էլ հիանալի չեզոքացնում են տհաճ հոտը:

Հարկավոր է ընդամենը  մի քանի տերև եղեսպակ կամ մի քանի  ճյուղ նարդոս  դնել կոշիկներից յուրաքանչյուրի մեջ ու դնել դրանք դրսում, որպեսզի նրանք կարողանան բնական  ճանապարհով օդափոխվել(դա կօգնի ազատվել բակտերիաներից): Հաջորդ առավոտյան արդեն ձեր կոշիկները հիանալի վիճակում կլինեն ու դուք կկարողանաք ամբողջ օրը քայլել առանց դիսկոմֆորտի:

4. Նարինջ, կիտրոն կամ թուրինջ

Կիտրոնը պայքարում է հոտի դեմ

Դեն մի նետեք ցիտրուսային մրգերի կեղևները , քանի որ դրանք հիանալի օգնում են պայքարել կոշիկների վատ հոտ դեմ: Ինչպես նախորդ միջոցի դեպքում հարկավոր է  կեղևը գիշերը դնել կոշիկների մեջ  ու առավոտյան դրանք արդեն աչքի չեն ընկնի տհաճ հոտով:

 5. Թեյի ծառի եթերայուղ

Բնական յուղը ընդդեմ հոտի

Մի շարք բնական յուղերի շարքում  ախտահանիչ հատկություններով աչքի է ընկնում թեյի ծառի յուղը: Այն կարող եք ձեռք բերել ինչպես դեղատներում, այնպես էլ կոսմետիկայի խանութներում:

Այն կարող է ծառայել ոչ միայն որպես կոշիկները հոտազերծող միջոց, այլ նաև որպես ձեռքերի  համար ախտահանիչ միջոց:

Հարկավոր է  ընդամենը կոշիկի ներդիր մեջ  շաբաթական 2 անգամ կաթեցնել մի քանի կաթիլ յուղ: Դա ոչ միայն թույլ կտա ազատվել տհաճ հոտից, այլ նաև կօգնի չեզոքացնել նրա առաջացման պատճառները՝ բակտերիաները:

6.Պարզել կոշիկների տհաճ հոտի պատճառը

Բոլորին էլ լավ հայտնի է, որ կոշիկների տհաճ հոտն առաջանում է բացառապես այն պատճառով, որ մեր ոտքերը քրտնում են: Սակայն, երևի նկատել եք, որ կոշիկներից մեկը միշտ ավելի ուժեղ է բուրում քան մյուս զույգը:

Նշանակում է ամբողջ խնդիրը ներդիրների մեջ է , նրանք ներծծում ու պահում են ավելի շատ քրտինք, քան մյուս զույգը՝ նման կերպ նպաստելով բակտերիաների բազմացմանը: Իսկ եթե նկատում եք, որ կոշիկների տհաճ հոտից շատ դժվարությամբ եք ազատվում, փորձեք հաճախակի փոխել ներդիրները:

Հաշվի առեք, որ այդ խնդիրը միայն էսթետիկ բույթի չէ, երկարաժամկետ ձգձգման դեպքում այն կարող է  վերածվել ոտքերին վերաբերվող առավել  բարդ խնդրի: Այդ պատճառով ճիշտ հիգիենային հետևելը շատ կարևոր է:

7. Ինչպես ապահովել ոտքերին ճիշտ հիգիենա

Ոտքերն ու կոշիկները

Նախ աշխատեք ամբողջ օրը չքայլել փակ կոշիկներով, քանի որ դա վնասակար է  ոտքերի առողջության համար ու  կարող է դառնալ ոտքերի տհաճ հոտի առաջացման պատճառ:

Տանը անպայման հանեք կոշիկները, որպեսզի այն օդափոխվի:

Խնդիրը կոշիկի ներդիրի նյութի  մեջ չէ, քանի որ բոլորն էլ  ցանկացած դեպքում ներծծում են քրտինքը։ Հարկավոր է  պարզապես ճիշտ խնամել կոշիկներն ու կանոնավոր կերպով դրանք մաքրել:

Կոշիկների արտաքին մեկերեսը մաքրելիս մի մոռացեք մաքրել նաև կոշիկի ներսի հատվածը, որի համար օգտագործեք  հագուստի համար նախատեսված  մաքրող միջոցի մեջ թրջված կտոր:

Եթե դուք տառապում եք շատ ուժեղ քրտնարտադրությունից, ապա ուշադրություն դարձրեք տալկի վրա, որը միանշանակ կօգնի ձեզ հաղթահարել այդ խնդիրը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook