Thursday, March 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչպես ավելի ազդեցիկ դառնալ

1.Գիտակցում

Առաջին հերթին դուք պետք է գիտակցեք, որ ինչ իրավիճակում եք հայտնվեք, կարող եք ազդել ձեզ շրջապատող մարդկանց վրա։ Հաճախ մենք չենք հասկանում, որ ընդունակ ենք դրան։

2. Սկզբունքային եւ համառ եղեք

Յուրաքանչյուր հարցին սկզբունքային մոտեցում ցուցաբերեք։ Մի փորձեք հեշտ ուղիներ գտնել, որոնք կխանգարեն ձեզ։ Կերտեք ձեր կերպարը եւ հետեւեք դրան։ Միայն ձեր համառության շնորհիվ կարող եք արդյունքի հասնել։

3. Անկեղծ եղեք

Պետք չէ խաղալ ուրիշների հետ։ Անկեղծ եղեք, որպեսզի կարողանաք վստահություն ներշնչել նրանց։ Իսկ ազդեցություն թողնելու համար վստահություն ունենալը կարեւոր պայման է։

4. Պատասխանատվության զգացում

Արդարացումներ մի փնտրեք։ Եթե սխալվել եք, խոստովանեք։ Առաջնորդ լինել չի նշանակում լինել կատարյալ մեկը։ Դասեր քաղեք սեփական սխալներից եւ առաջ շարժվեք։

5. Խնդրի լուծում փնտրեք

Չպետք է անգործ նստել ու բողոքել։ Դրա փոխարեն հարկավոր է լուծել խնդիրները եւ բարձրացնել հեղինակությունը։

6. Նախաձեռնող եղեք

Նախաձեռնող եղեք։ Չպետք է սպասել ինչ-որ մեկի օգնությանն ու առաջնորդությանը։ Իրավիճակի տեր դարձեք եւ ղեկը վերցրեք ձեր ձեռքը։

7. Հասկացեք մյուսներին

Ժամանակ տրամադրեք եւ հասկացեք մյուսներին, նրանց զգացողությունները, ապրումները, տանջանքները։ Անկեղծ եղեք։ Նրանք չեն փորձի հետեւել ձեր խորհուրդներին, եթե դուք չհասկանաք իրենց։

8. Գնահատեք ուրիշներին

«Շնորհակալությունը» կարող է հրաշքներ գործել՝ հատկապես եթե այն ասում եք ուրիշներ ներկայությամբ։

9. Ինչպես արձագանքել

Մարդիկ ամեն ինչ նկատում են եւ միշտ չէ, որ կկարողանաք վերահսկել իրավիճակը։ Հետեւեք ձեր պահվածքին, մի տրվեք զգացմունքներին, հանգստացեք եւ ամեն ինչ վերլուծեք սթափ գլխով։

10. Դրականը փնտրեք

Միգուցե տարօրինակ թվա, բայց ձեր ազդեցությունը պետք է միայն դրական արդյունք ապահովի։  Օգնեք մարդկանց բացահայտել իրենց ուժն ու պոտենցիալը։

11. Ոսկե կանոն

Մյուսներին վերաբերեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ հետ վարվեին։ Մի մտածեք, որ սրանք լոկ գեղեցիկ խոսքեր են։ Եթե բարի եւ դրական վերաբերմունք եք ակնկալում, ուրեմն առաջին քայլը հենց դուք արեք։

12. Կիսվեք

Մի վախեցեք կիսվել մարդկանց հետ այն ամենով, ինչ ունեք։ Այդպես դուք անկեղծորեն օգնում եք նրանց։ Եղեք առաջնորդ եւ միշտ առաջինը։

Աղբյուրը՝ Creu

Leave a Reply

x Close

Like Us On Facebook