Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես բարելավել քնի որակն ու ազատվել անքնությունից․ 5 արդյունավետ բնական միջոց

Քնի խանգարումների խնդրին կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն ոչ բոլորն են ճիշտ պայքարում այս խնդիրների դեմ: Անքնության և քնի խանգարումների դեպքում մարդիկ, որպես կանոն, կամ ընդունում են քնաբեր ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ, որոնք մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում, կամ պարզապես անուշադրության են մատնում խնդիրը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել ու հանգեցնել առողջական լուրջ խնդիրների զարգացման։

Ներկայում դեղագործական ընկերություններն առաջարկում են տարատեսակ հանգստացնող միջոցներ անքնության բուժման համար, սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ ցանկացած դեղամիջոց առաջացնում է բավական լուրջ կողմնակի բարդություններ, իսկ հաճախակի գործածության դեպքում կարող է անգամ կախվածություն առաջացնել։ Սա է պատճառը, որ քնի կարգավորման համար մասնագետները հորդորում են կիրառել շատ ավելի անվնաս միջոցներ, որոնք պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից, շատ ավելի հասանելի են և հազվադեպ են ունենում հակացուցումներ։ Ավելին՝ նման բնական միջոցները ոչ միայն անվնաս են ու հասանելի, այլև իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման մի քանի բնական դեղամիջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հանգստացնել նյարդային համակարգն ու հեշտությամբ կարգավորել քունն առանց վնասական դեղորայքի գործածության։

  • 1 ճաշի գդալ անանուխի տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե, այնուհետև քամել և խմել գոլ վիճակում օրական երկու անգամ կես բաժակ։
  • 1 ճաշի գդալ պատրինջի մանրացրած տերևներին ավելացնել մի բաժակ օղի, թրմել 8-10 օր, այնուհետև ստացված ոգեթուրմը քամել և ընդունել քնելուց առաջ 15-20 կաթիլ։
  • 1 ճաշի գդալ խնկածաղկի տերևներին ավելացնել մի բաժակ տաք ջուր, թրմել 20-30 րոպե, այնուհետև թողնել սառչի և քամել։ Ստացված թուրմը հարկավոր է խմել քնելուց առաջ 1/3 բաժակ։
  • 2 թեյի գդալ գայլուկի կոներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 4 ժամ, այնուհետև քամել ու խմել քնելուց առաջ։
  • Շատ արդյունավետ կարող է լինել նաև դդմի հյութը, որը հանգստացնում է նյարդերն ու պայքարում է անքնության դեմ։ Այս ըմպելիքի օրական թույլատրելի չափաբաժինը 1-2 բաժակն է։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում անքնությունն ու քնի այլ խանգարումները պայմանավորված են լինում բավական լուրջ հիվանդություններով, ուստի նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ Aif.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook