Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Ինչպես գրավել հաջողությունը Սև Նապաստակի տարում. 5 կանոն

Ի՞նչ պետք է անել հաջողակ և երջանիկ տարի ունենալու համար: Elle.ru-ն առաջարկում է 5 ամենաարդյունավետ կանոնները:

1. Կարգի բերեք տունը

Գալիք տարվա խորհրդանիշը Նապաստակն է՝ շատ մաքուր ու կոկիկ կենդանի։ Նապաստակը երբեք իրեն թույլ չի տա կեղտոտ մորթով ցատկել անտառով մեկ։ Ուստի կարևոր է հարգել չինական Նոր տարվա խորհրդանիշը և կատարելապես մաքրել տունը:

Համոզվեք, որ իրերը կոկիկ դասավորված են պահարաններում, մի թողեք փոշին դարակների վրա, մանրակրկիտ լվացեք սանտեխնիկան, կենցաղային տեխնիկան և սրբեք պատուհանագոգերը: Սա կարևոր է անել, նույնիսկ, եթե չեք պլանավորում Նոր տարին տանը նշել:

2. Զարդարեք տունը

Քանի որ սև նապաստակը անտառում ապրող վայրի կենդանի է, տունը պետք է զարդարել չոր ծաղիկներով, հասած ցորենի կամ տարեկանի փնջերով, թարմ ծաղիկներով։ Դուք կարող եք դեկորացիաներ պատրաստել սեփական ձեռքերով, օրինակ՝ հավաքեք կոներից ծաղկեպսակ: Ամանորյա սեղանի վրա նապաստակի արձանիկը նույնպես հաջողություն կբերի գալիք տարում. անպայման դրեք այն կենտրոնում:

3. Սեղանին ձկից պատրաստված ուտեստ դրեք

Ըստ չինական հորոսկոպի՝ Սև Նապաստակը սիրում է ձուկ ուտել, այնպես որ, կարող եք գոհացնել նրան հատուկ ուտեստով: Դա կարող է լինել հետևյալներից որևէ մեկը.

Ձկան ռուլետ

Ձկան կոտլետ

Սաղմոնի սթեյքներ

Խորոված ձուկ

4. Ընտրեք ճիշտ հագուստ

Նախընտրելի է կրել սև զգեստ. այն անպայման հաջողություն կգրավի գալիք տարում: Այնուամենայնիվ, կան տոնական հագուստի այլ տարբերակներ. խորհուրդ է տրվում կրել բաց կապույտ երանգի զգեստներ:

Ահա մի քանի գույներ, որոնք հաստատ պետք չէ ներառել ամանորյա հանդերձանքում՝ կարմիր, վառ դեղին և ոսկեգույն։

5. Երազանք պահեք

Ամանորի գիշերը դա անելու բազմաթիվ եղանակներ կան: Ռուսների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում թուղթը այրելը, որի վրա գրված է ցանկություն: Այրելուց հետո մոխիրը պետք է լցնել շամպայնի մեջ և խմել այն, մինչ զանգերը հնչում են:

Աղբյուր՝ 168․am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook