Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես դդմի սերմերի միջոցով ազատվել մակաբույծներից, շաքարային դիաբետից, փորկապությունից ու հազից.tert.am

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը»: Իրենց բուժիչ հատկությունների շնորհիվ դդմի սերմերը շատ տարածված են և համարվում են ամենաարդյունավետ բնական դեղամիջոցներից մեկը:

Դրանք պարունակում են ճարպեր (44-50%), մեծ քանակությամբ մանրաթելեր (23-27%), սպիտակուցներ (37-40%), հանքանյութեր (ցինկ, մագնեզիում, կալիում և այլն), վիտամիններ, ֆոլաթթվի աղեր և այլ օգտակար նյութեր:

Այս սերմերն օժտված են հակաբորբոքային հատկություններով և շատ օգտակար են շագանակագեղձի ու միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում

Դդմի սերմերը մագնեզիումի հարուստ աղբյուր են, իսկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրգանիզմում մագնեզիումի բարձր մակարդակն օգնում է երկար ապրել և խուսափել լուրջ հիվանդություններից:

Դդմի սերմերն ավելի օգտակար են թարմ և հում վիճակում: Բովված աղի սերմերն օժտված չեն բուժիչ հատկություններով և չեն պարունակում սննդարար նյութեր, ուստի դրանցից օգուտ ստանալու համար հարկավոր է երեկոյան դրանք թրջել և օգտագործել առավոտյան:

Դդմի սերմերում պարունակվող մոնոչհագեցած ճարպաթթուները դրական ազդեցություն են ունենում միզապարկի և շագանակագեղձի խնդիրների բուժման ժամանակ:

Սակայն դդմի սերմերն օժտված են նաև մի շարք այլ օգտակար հատկություններով.

· Օգտակար են սրտամկանի առողջության համար. դրանցում պարունակվող յուղն իր բաղադրությամբ նման է ձիթայուղին:

· Կարգավորում են արյան ճնշումը. այս սերմերը հարուստ են կալիումով, որը շատ մեծ նշանակություն ունի զարկերակային ճնշման վերահսկման հարցում:

· Բուժում են փորկապությունը. դդմի սերմերում պարունակվում են մեծ քանակությամբ մանրաթելեր, ուստի ամեն օր օգտագործելու դեպքում դրանք կօգնեն բուժել ու կանխարգելել փորկապությունը:

· Բարելավում են տեսողությունը և մազերի ու մաշկի վիճակը. այս սերմերը հարուստ են վիտամին E-ով, որն օժտված է հակաօքսիդանտային ակտիվությամբ, ուստի ամեն օր օգտագործելու դեպքում կօգնեն պայքարել վաղաժամ ծերացման դեմ: Բացի այդ, այս սերմերը պարունակում են նաև վիտամին A, որն էլ կանխում է աչքերի հիվանդությունների առաջացումը:

· Բուժում են շագանակագեղձի հիվանդությունները. դդմի սերմերը համարվում են միզուղիների և շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման լավագույն բնական միջոցներից մեկը:

Շագանակագեղձի հիվանդությունների բուժման համար հարկավոր է 150 գրամ թարմ, հում, ամբողջական սերմերին ավելացնել 1 լիտր զտված ջուր, 20 րոպե եռացնել, իսկ սառելուց հետո քամել: Ստացված եփուկն անհրաժեշտ է խմել օրական 3 անգամ մեկական բաժակ:

· Ազատում են մակաբույծներից. դդմի սերմերի օգնությամբ մակաբույծներից ազատվելու համար պարզապես հարկավոր է ուտել դրանք դատարկ ստամոքսին: Երեխաների դեպքում չափաբաժինը 100-150 գրամն է, մեծահասակների դեպքում՝ 200-250 գրամը:

Բացի այդ, այս սերմերը հիանալի միջոց են նաև ասթմայից, հազից ու բրոնխիտից (բրոնխաբորբ) ազատվելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի օշարակի բաղադրատոմս, որը կօգնի բուժել ասթման, հազն ու անգամ բրոնխիտը:

Բաղադրությունը.

· 60 գրամ դդմի սերմեր,

· 2 ճաշի գդալ բնական մեղր,

· 200 մլ զտված ջուր,

· 20 կաթիլ ակնամոմի ոգեթուրմ:

Հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել օրական 5 անգամ՝ մեկական թեյի գդալ: Այս դեղամիջոցը կարող են օգտագործել անգամ 2 տարեկանից բարձր երեխաները, սակայն 2-7 տարեկան երեխաների դեպքում չափաբաժինը հարկավոր է կրկնակի կրճատել:

Օրգանիզմում խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը կարգավորելու, ինչպես նաև շաքարային դիաբետից ու փորկապությունից ազատվելու համար խորհորդ է տրվում օգտագործել դդմի սերմերից պատրաստված ալյուր:

Ալյուրը պատրաստելու համար հարկավոր է դդմի սերմերը մի քանի ժամ թրջել ջրի մեջ, այնուհետև լվանալ և չորացնել սենյակային ջերմաստիճանում: Չորացրած սերմերը լցնել կոտորակիչի մեջ և մանրացնել, մինչև ստացվի համասեռ ալրանման զանգված:

Ստացված ալյուրը հարկավոր է պահել կափարիչով փակվող տարրայի մեջ: Այն կարելի է ավելացնել պատրաստի ապուրներին, աղցաններին կամ աղանդերին: Սակայն օրական խորհուրդ է տրվում օգտագործել 3 ճաշի գդալից ոչ ավել ալյուր:

Նյութի աղբյուրը՝ natureba.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook