Thursday, April 18, 2024
ՀիվանդություններՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես են անրադառնում բարձրակրունկ կոշիկները կանանց առողջության վրա.Զավեն Բեգլարյան

Ինչպես են անրադառնում բարձրակրունկ կոշիկները կանանց առողջության վրա՝  պարզաբանում է  Էրեբունի ԲԿ վնասվածքաբան-օրթոպեդ Զավեն Բեգլարյանը։

Մեր ոտնաթաթը յուրօրինակ և շատ բարդ կառուցվածք ունի․ դրա շարժունակությունը ապահովվում է և օգնում է հեշտությամբ հարմարվել անհավասար մակերեսով քայլելիս։ Բայց անհարմար կոշիկ հագնելու հետեւանքով աստիճանաբար մեր ոտնաթաթերը ձևախեղվում են։

Բարձրակրունկի սիրահարների մոտ խախտվում է ոտնաթաթի բնական կամարաձև կորությունը։ Իսկ դա նշանակում է, որ ոտնաթաթերը դադարում են կատարել իրենց հիմնական գործառույթը՝ առաձգականության և ծանրաբեռնվածությունը մեղմելու ֆունկցիան։ Արդյունքում զարգանում է հարթաթաթությունը և այլ ձևախախտումները, ոտքերը սկսում են ցավել ու այտուցվել, թեքվում են և դեֆորմացվում են մատները։ Հիմնական ծանրաբեռնվածությունը բաժին է ընկնում ստորին վերջույթների հոդերին և մկանային համակարգին, որի արդյունքում արթրոզն ու արթրիտը, ինչպես նաև երակների վարիկոզ լայնացումը երկար չեն սպասեցնի։ Այնուհետև խնդիրներ են առաջանում ողնաշարի հետ, որից հետո անհանգստացնում են հաճախակի գլխացավեր, զարգանում է հիպերտոնիկ հիվանդությունը։

67428541_1143686865816454_3812283194644889600_n

Ճիշտ կոշիկներ

Կրունկի ամենահարմար և օպտիմալ բարձրությունը 2-3 սմ․ է։ Սա վերաբերվում է նաև տնային հողաթափերին, որոնք պետք է լինեն միջին բարձրության հարթակով կամ ցածր կրունկով։ Կոշիկները կամ ճտկակոշիկները չպետք է սեղմեն ոտքը կամ չափազանց ազատ լինեն։ Կոշիկի սխալ չափսն ընտրած մարդկանց մոտ կարող են կոշտուկներ առաջանալ։ Ստուգեք, որպեսզի կոշիկի մեջ չլինեն ներքին կարեր, որոնք կարող են վնասել մաշկը։ Կրունկը պետք է փակ լինի։ Իհարկե, երբեմն կարելի է և բարձրակրունկ ու տափակ կոշիկ հագնել։ Սակայն այդ տեսակ կոշիկները հարկավոր է թողնել հատուկ դեպքերի համար։ Իսկ որպեսզի դրանք վնաս չպատճառեն՝ մարզեք ձեր ոտնաթաթերի մկանները։

Պարզ վարժություններ

1․Առավոտյան, երբ դեռ պառկած եք անկողնում, կատարեք այս մարզանքը՝ պտտեք ոտնաթաթերը տարբեր կողմեր՝ ծալելով դեպի ձեզ և հակառակը։ Շարունակեք մարզանքը մինչ սրունք-թաթային հոդերում տաքություն զգաք։ Նման մարզանքը լավացնում է արյան շրջանառությունը և ծանրաբեռնվածության է պատրաստում ոտնաթաթերը։ Լավ կլինի, եթե ձեռք բերեք նաև մերսող գորգ և քայլեք գորգի վրա ամեն առավոտ՝ օրինակ լվացվելիս։

2․Ամեն օր մկանները և ջիլերը մարզող վարժություններ արեք։ Ամենապարզը՝ բարձրանալ ոտնամատներին և իջնել կրունկներին (ոչ պակաս, քան 20անգամ)։ Ձեռքերով անշարժ հենարանից բռնվեք, մի ծալեք ծնկները։

3․Վերջում խնամքով մերսեք ոտնաթաթերը։ Մերսումն ավարտելուց հետո ոտքերը դրեք սառը ջրի մեջ 5-10 վայրկյանով, այնուհետև շփեք սրբիչով։

Հարցերի համար դիմել՝

Էրեբունի ԲԿ
Զավեն Բեգլարյան
Հեռ.091350350

Leave a Reply

x Close

Like Us On Facebook