Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Ինչպես է բնակարանի թիվը ազդում ձեր կյանքի վրա

Դուք երբեւ՞է եղել եք տներում, որտեղ ճիշտ մթնոլորտ է: Որտեղ ձեզ զգում եք հիանալի եւ հանգիստ։ Եվ այնպիսի տներում, որտեղ անհարմար է, կարծես թե ամեն բան նորմալ է, բայց ինչ-որ բան սխալ է էներգետիկայի հետ կապված։

 Համարակալության տեսանկյունից, յուրաքանչյուր հասցե իր մեջ է կրում որոշակի մատրիցա, որը որոշում է տան «բնույթը»:

Իմանալով ձեր տան համարը (կամ պոտենցիալ տան համարը)՝, դուք կարող եք որոշել, թե արդյո՞ք այն հարմար է ձեզ համար անձամբ։

Ահա թե ինչպես պետք է հաշվել ձեր տան կամ բնակարանի համարը:

Գրեք ձեր տան կամ բնակարանի համարը:

Օրինակ, դուք ունեք մի տուն 1704 համարով։

Այնուհետեւ գումարեք այդ թվի բոլոր միավորները՝ ստացեք մի յուրահատուկ թիվ։

1 + 7 + 0 + 4 = 12:

1 + 2 = 3:

Ձեր համարը – 3-ն է:

Նկատի ունեցեք, որ եթե դուք ապրում եք բնակարանում, դուք պետք է ստուգեք բնակարանի համարը, այլ ոչ թե տան:

Նշանակություններ

Թիվ-1.

Մարդիկ, ովքեր ապրում են այս համարով բնակարաններում կամ տներում, ինչպես և այդ թիվը, հակված են լինել անկախ եւ ինքնաբավ: Նրանք միշտ փորձում են լինել առջևում, լինել առաջնորդ: Մեկ թիվը օժտում է տան բնակիչներին քրտնաջան աշխատանքի ունակությամբ եւ տոկունությամբ։

Սա նպաստում է իրենց մասնակցելու տարբեր ծրագրերին, աշխատանքներին, մասնավոր բիզնեսում կամ ձեռնարկությունում առաջադեմ լինելուն, նորարար գաղափարների եւ մոտեցումների հետ մեկտեղ: Այն խթանում է մարդուն սահմանել նպատակ եւ հասնել դրան: Նման մարդկանց համար շատ կարևոր է լինել յուրահատուկ, և որն ամենակարևորն է, լինել առաջին տեղում բիզնեսում, և ոչ ոքի նման չլինել։ Այս տարածության մեջ ապրում են ուժեղ, նախաձեռնող մարդիկ, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել:

Շատ հաճախ թիվ 1 տան բնակիչներն են կառավարիչները և ռեժիսորները: Եվ եթե մի մարդ, ով ապրում է համար մեկ բնակարանում և չի զբաղեցնում բարձր պաշտոններ, շնորհիվ դրական էներգետիկայի, ունի ամեն հնարավորություն ստանալ այն, կամ առնվազն հասնել դրան:

Թիվ-2.

Այդպիսի տունը կամ բնակարանը ճառագում է փափկությամբ և ճկունությամբ։ Նրա վարձակալները ամենօրյա կյանքում հաճախ խաղում են խորհրդատուի դեր: Նրանք կարողանում են հարթել սուր եզրերը, լուծել հակամարտությունները: Նրանք շատ համբերատար են, բարի, կարեկցող: Եվ գնահատում եմ հարմարավետությունն ու լռությունը: Երկու սիրող մարդկանց համար այս տարածքում միշտ մեղրամիս է, քանի որ այն լի է հավասարակշռությամբ եւ զգայունությամբ, փոխըմբռնման եւ ընդունման մթնոլորտով, և այդ պատճառով նման բնակարանում հնարավոր չէ ապրել միայնակ։

Բացի այդ, 2 թվի դրական էներգետիկայի շնորհիվ զարգանում է նուրբ զգայունությունը բնության էներգիայի, արվեստի, երաժշտության, հմայքի եւ ինտուիցիայի նկատմամբ։

Թիվ -3.

Այս տանը միշտ տիրում է տոնը։ Նրա բնակիչները մարդամոտ, կենսուրախ եւ հյուրասեր են: Նրանց համար կարեւոր է օգտագործել իրենց երևակայությունը, արտահայտել եւ դրսևորել իրենց ամեն կերպ, այդ թվում, ստեղծագործական տեսանկյունից:

Դրական էներգետիկ, բարեկամական եւ լավատես մթնոլորտը միշտ կա այսպիսի տան մեջ և այն փոխանցվում է տանտերերից հյուրերին: Տարբեր տեսանկյուններ ունեցող մարդիկ այստեղ կարող են հանդիպել եւ շփվել ջերմությամբ ու սիրով:

3 թիվը խրախուսում է մարդկանց ընդունել աշխարհն այնպես, ինչպիսին այն կա, օբյեկտիվորեն և չեն կորցնում ոգևորությունն ու հավատքը լավագույնի նկատմամբ։ Ապրելով այս տանը՝ դուք կարող եք ընդլայնել ձեր հասարակական կյանքը։

Թիվ-4.

Եթե ձեր կյանքում պետք է կայունություն, բնակարան 4-ը դա այն է, ինչ ձեզ հարկավոր է: Սա հրաշալի տուն է՝ կառուցելու հիմք ապագայի և երազանքներին հասնելու համար։ Այս տան մեջ ապրող մարդիկ սահմանում են նպատակներ եւ ձգտում են հասնել դրանց մեթոդաբար, դրա համար նրան այդքան հաճախ հաջողակ են: Նրանք աշխատում են շատ լավ և ձեռքերով, և գլխով։ Այս տանը կլինի հարմարավետ մի խումբ մարդկանց համար, ովքեր ձգտում են հասնել մի ընդհանուր նպատակի:

4 թիվը կարող է հեշտացնել կարգուկանոնը, տնտեսումը, նպաստում է աշխատասիրությանը։ Անվտանգության եւ ապահովության զգացումը այս տարածքում կլինի պարգև նրանց համար, ովքեր չեն վախենում ծանր ու պատասխանատու աշխատանքից։

Թիվ-5.

Թիվ 5-ը իր հետ է բերում շարժման և փոփոխության էներգիա։ Այստեղ ապրում են մարդիկ, ովքեր ի վիճակի են մտածել արագ և այդպես էլ արագ որոշումներ կայացնել։ Նրանք ակտիվ են, ոչ ստանդարտ եւ շատ հետաքրքրասեր։ Տարբերվում են լայն մտահորիզոնով, ընդունակ են սկսել մի քանի գործ միանգամից եւ մշտապես հաջողությամբ են ավարտում դրանք։ Ձանձրույթը ծանոթ չէ այս տանը։ Բացի դրանից, թվի ազդեցության տակ աճում է սեքսուալ գրավչությունը, իսկ տունը լավ տեղ է ռոմանտիկ արկածախնդրությունների համար։ Այս տանը հնարավորություն է բացվում ցույց տալու կազմակերպչական հմտությունները:

5-ի տարածությունը ստեղծված է դինամիկ, ակտիվ անձնավորությունների, փորձարարների եւ բարեփոխիչների համար։

Թիվ-6.

6 թիվ ունեցող տունը կամ բնակարանը նպաստում է ներդաշնակ հարաբերություններին բոլոր բնակիչների հետ։ Մարդիկ, ովքեր ապրում են այստեղ, կրում են իրենց գործողությունների պատասխանատվության բեռը: Նրանք հակված են լինել արդար, ճշգրիտ, խոհեմ, զգույշ ու կատարողական։

Նույնպես նրանց համար շատ կարևոր է տան գեղագիտական գեղեցկությունը, այնպես որ, տան մեջ կան շատ ծաղիկներ, նկարներ և աքսեսուարներ: Այստեղ սիրված են տան կենդանիները: Տան հարմարավետ պայմանները ներգրավում են դրամական միջոցների հոսքերը: Բնակիչները ունեն բարձր իդեալներ եւ շատ ուժեղ անձնական հիգիենայի, մաքրասիրության և կարգուկանոնի ներքին կարիք ։

6 թիվն ունի դրական լիցքեր ընտանիքի համար, հատկապես, երբ տան մեջ կան երեխաներ։

Թիվ -7.

Տունը շատ լավ է նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել միայնակ, խորասուզվել մտքերի մեջ և ձգտել աստվածային հայտնության: Այս տարածքը հարմար է ուսանողների, գրողների կամ հետազոտողների համար, քանի որ 7 թիվն ունի հակվածություն դեպի հետազոտությունները: Բացի այդ, այն նպաստում է ինտուիցիայի, երազանքների, տեսիլքների եւ հեռակառավարման փորձերի զարգացմանը, փիլիսոփայության ուսումնասիրությանը եւ մետաֆիզիկայի – ամեն ինչի, որն օգնում է գտնել կյանքի ճանապարհը:

Հաջողությունն այս տանը ձեռք է բերվում գիտելիքների, մասնագիտացման եւ մասնագիտական հմտությունների շնորհիվ։ Նրա վարձակալները հետաքրքրված են ընթերցանությամբ։ Նրանք չեն սիրում ֆիզիկական աշխատանքը, թեև ընդունում են նրա օգտակարությունը: Ընդհանուր առմամբ, տարածքը նպաստում է հանգստին եւ թուլացմանը, էներգետիկապես այն շատ գրավիչ է ներփակված մարդկանց համար։

Թիվ-8.

Այսպիսի բնակարաններում պետք է կարողանան պահել հավասարակշռությունը հոգևորի եւ նյութականի միջև, հաշվի առնելով, որ հոգեւոր աճը եւ զարգացումը բարելավում է նյութական բարեկեցությունը: Բնակիչները արդար են, պատասխանատու, մի քիչ գաղտնապահ։ Նրանք նաև հակված են սիրահարվելու, բայց հավատարիմ ու նվիրված են:

8 թիվն ուժեղացնում է կազմակերպչական հմտությունները, որոնք նպաստում են նյութական բարեկեցությանը: Այս տարածքը – հավանաբար ընտանեկան օջախ չէ, այլ գործարար ակտիվության կենտրոն: Այն գրավում է իշխանության, փողի եւ հաջողակ մարդկանց, որոնք զգուշավոր, շրջահայաց ու սկզբունքային են և ամուր կամքի տեր մարդիկ են։ Տան դրական տրամադրվածությունը – ուղիղ ճանապարհ է դեպի ինքնակատարելագործումը։

Թիվ-9.

Նման տներում ապրող մարդիկ ցանկանում են հաջողության հասնել ամեն ինչում: Նրանք փորձում են արտահայտել համապարփակ հետաքրքրություն: Տունը կենտրոնացած է կատարելու մտադրված ծրագրերը և թույլ է տալիս ձեզ տեսնելու թաքնված հնարավորությունները: 9 թվի էներգետիկան ավելացնում է սերն ու կարեկցանքը մարդկանց նկատմամբ, հրահրում է լինել առատաձեռն։

Այստեղ հնարավոր է գտնել տաղանդավոր եւ ստեղծագործող մարդկանց, ովքեր հակված են մեդիտացիայի և բուժման: Թվերն ասում են, որ այսպիսի տները կօգնեն գտնել մարդկանց եւ ֆինանսներ․նրանք կներգրավվեն կարեկցանքի եւ իմաստության շնորհիվ։

նյութի աղբյուրը՝astro.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook