Tuesday, April 23, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչպես է օծանելիքի հոտը մատնում մարդու խառնվածքը

Յուրաքաչյուր մարդ իր ճաշակով է ընտրում օծանելիքը: Դա անհատական ընտրություն է , որը կարող է շատ բան պատմել մարդու մասին: Կարծիք կա, որ  օծանելիքն ընտրում ենք ուրիշին դուր գալու համար, բայց հնարավոր չէ բոլորին դուր գալ, ուստի մարդն ընտրում է օծանելիքն իր ճաշակով:

Այնպես որ, եթե դուք լավ հոտառություն ունեք, կարողանում եք տարբերել օծանելիքների հոտերը, ապա դրանով կարող եք որոշել մարդու բնույթը:

Եթե մարդը նախընտրում է քաղցր, ծաղկի և մրգի բուրմունքով օծանելիք, ապա նրանից կբուրի  տրոպիկական կամ էկզոտիկ ծաղիկների հոտ: Դա խոսում է այն մասին , որ մարդը բավականին <բաց> է շրջապատի համար և պատրաստ է կիսել իր զգացմունքները: Այսպիսի բույրի ընտրությունը հատուկ է սանգվինիկներին, որոնք ուրախ են իրենց վրա ուշադրություն գրավելու համար և բավականին զուսպ՝ զգացմունքների հարցում:

Եթե մարդը նախընտրում է  թարմ, բայց հանգիստ բուրմունք/ ալոե, թարմ մրգերից՝ լիմոն կամ խնձոր/, դա նշանակում է , որ նա   <փակ է> շրջապատի համար, պատրաստ չէ առաջին իսկ հանդիպողի հետ վստահելի կապի մեջ մտնել: Նա շատ զգուշավոր է մարդկանց հետ շփվելիս, միանգամից չի բացվում: Բավականին հանգիստ է, առանց ավելորդ զգացմունքների: Դա կարող է մելանխոլիկը կամ ֆլեգմատիկը լինի:

Եթե մարդը սիրում է վառ, կտրուկ բուրմունք, ապա դա բարձր զգացմունքայնության  նշան է:

Հագեցած և վառ բուրմունքն ընտրում են մարդիկ, ովքեր ուզում են նկատված լինել, երբեմն այնքան ուժեղ է լինում բուրմունքը, որ նույնիսկ վանում է: Այսպիսի ընտրություն կատարում են խոլերիկները, որոնց  հատուկ է  կտրուկ զգացմունքային անկումը: Բայց միաժամանակ նրանք մարդկանց հետ բավականին ազատ շփման մեն են մտնոմ:

Նյութի աղբյուրը՝ Հաղորդակցման հմտություններ

Պատրաստեց ՝ aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook