Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչպես է COVID-19-ն անդրադառնում տղամարդկանց պտղաբերության վրա. պարզաբանում է բժիշկը

Տղամարդու անպտղությունը դիմնամիկ աճ ունեցող խնդիրներից մեկն է, սակայն համավարակի պայմաններում այն էլ ավելի արդիական է դարձել, քանի որ գիտնականների անցկացրած նոր հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց առողջության վրա և կարող է բարդությունների պատճառ դառնալ։ Այս խնդրի շուրջ Tert.am Medicine-ը զրուցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ։

Սեքսոպաթոլոգի խոսքով՝ վերջին հետազոտությունները փաստում են, որ SARS-CoV-2 (Covid19) վիրուսը գրոհում է արյան կարմիր բջիջները՝ էրիթրթցիտները, և կապվում հեմոգլոբինի հետ, ինչը հանգեցնում է թթվածնի տեղափոխման խանգարման և հյուսվածքների թթվածնաքաղցի: Օրգանիզմի բոլոր բջիջների շարքում հիպօքսիայի նկատմամբ առավել զգայուն են սերմնաբջիջները: Գործարկվում է օքսիդառիվ սթրեսը, ինչը խիստ բացասական է ազդում տղամարդու բեղմնավորման կարողության վրա:

«Սերմնաբջիջները չունեն բջջային հակաօքիդանտային վերականգնվող համակարգեր, ուստի վնասվելուց հետո չեն կարողանում վերականգնվել: Դրանց վրա բացասական ազդեցություն են թողնում նաև COVID-19-ի բուժման ժամանակ կիրառվող հակավիրուսային, հակաբակտերիալ և հորմոնալ (դեքսամետազոն) թերապիաները:

Սեմնաբջիջների թաղանթում գտնվող չհագեցած ճարպաթթուները նրանց դարձնում են խիստ ընկալունակ օքսիդատիվ սթրեսի ժամանակ արտաազատվող ագրեսիվ նյութերի նկատմամբ, ինչի հետևանքով հանգեցնում են սպերմատոզոիդի ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի և տեղի է ունենում բեղմնավորման ունակության կորուստ», – բացատրում է մասնագետը՝ հավելելով, որ քանի որ վերոնշյալ բոլոր գործոնները հանգեցնում են տղամարդու պտղաբերության նվազման, ապա խորհուրդ է տրվում հոգ տանել վերարտադրողական համակարգի մասին և կորոնավիրուսային հիվանդության հաղթահարումից հետո պարբերաբար ստուգել սերմնահեղուկի վիճակն ու անհրաժեշտության դեպքում նաև բուժում ստանալ։

Սևադա Հակոբյանի խոսքով՝ օքսիդատիվ սթրեսի բացասական ազդեցությունը մեղմելու և թթվածնի ակտիվ ձևերի բալանսը վերականգնելու համար խորհուրդ է տրվում բժշկի հետ խորհրդակցելուց հետո կիրառել E և C վիտամիններ, սելեն, կարնիտին, ցինկ և կոէնզիմ Q10:

«Կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ պետք է մաքսիմալ հետևել և պաշտպանել նաև վերարտադրողական տարիքում գտնվող մարդկանց պտղաբերության ցուցանիշները», – եզրափակում է մասնագետը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook