Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես խնամել արմունկների մաշկը. բնական միջոցներ մաշկը սնուցելու, խոնավացնելու ու գունաբացելու համար

Սխալ խնամքն ու արտաքին անբարենպաստ պայմանները կարող են դառնալ արմունկների մաշկի կոշտացման պատճառ: Այս խնդրից ազատվելու համար մարդիկ սովորաբար կիրառում են սնուցող ու խանավացնող քսուքներ, սակայն երբեմն խնդիրն այնքան լուրջ է լինում, որ այդ կոսմետիկ միջոցները պարզապես անարդյունավետ են լինում: Ավելին՝ շատ դեպքերում խնդիրն ուղեկցվում է նաև մաշկի մգացմամբ, որից ազատվելն այնքան էլ հեշտ չի լինում։

Նման դեպքերում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք ավելի հասանելի են, անվնաս ու արդյունավետ: Դրանք օգնում են սնուցել մաշկն անհրաժեշտ սննդարար նյութերով, խոնավացնել այն ու մաքրել կոշտացած ու մահացած շերտերից: Ճիշտ բաղադրիչների կիրառումը կօգնի նաև գունաբացել մաշկը՝ ազատելով մուգ հետքերից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները արմունկների մաշկի խնամքի համար։

Գունաբացող ու խոնավացնող միջոցներ.

  • Մի փունջ մաղադանոսը մանրացնել ու խյուս դարձնել, մի փոքր տրորել, այնուհետև քսել խյուսն արմունկների մգացած մաշկին։ Թողնել դիմակը 15 րոպե, այնուհետև լվանալ մաշկը։
  • 1 ճաշի գդալ մի փոքր խոնավ սուրճի մրուրին ավելացնել 1 թեյի գդալ մանր աղ, այնուհետև ստացված խառնուրդը քսել կոշտացած ու մգացած մաշկին և նրբորեն մերսել։ Լվանալ սկրաբը մաքուր ջրով, այնուհետև մաշկին սնուցող նրբաքսուք քսել։

Խոնավացնող ու սնուցող միջոցներ.

  • 10:1 հարաբերակցությամբ խառնել բուսայուղն ու կիտրոնի հյութը, այնուհետև քսել խառնուրդը արմունկների չորացած ու կոշտացած մաշկին։ Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվանալ մաշկը և սնուցող նրբաքսուք քսել։
  • 3 ճաշի գդալ ցորենի թեփին ավելացնել կես բաժակ կաթ ու թողնել մինչև թեփն ուռչի։ Ստացված խառնուրդը մանրացնել կոտորակիչով ու քսել արմունկների մաշկին՝ թողնելով 15 րոպե։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook