Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես խնամել կուրծքը՝ դրանց գեղեցկությունն ու գրավչությունը պահպանելու համար. կրծքամկաններն ամրացնելու մարմնամարզություն

Կուրծքը պետք է խնամել նույնքան հետևողականորեն, որքան դեմքը:

doctors.am-ը ներկայացրել է խորհուրդներ, որնոք կօգնեն պահպանել կրծքերի գեղեցկությունն ու գրավչությունը:

Դեկոլտեի ողջ շրջանում մաշկը շաբաթը մեկ անգամ մաքրեք էկզոտիկ մրգերի հիմքով՝ որևէ պիլինգ-միջոց օգտագործելով: Մի քիչ քսուք լցրեք ձեռքի ափերի մեջ, դրանք դրեք կրծքագեղձերի տակ և ընդգրկող շարժումներով քսեք քսուքը, ձեռքերը տարածելով մինչև ուսամասերը՝ ասես ձգելով կրծքերը:

Շաբաթը 3-4 անգամ 15 րոպե տևողությամբ կրծքի համար նախատեսված լոգանքներ ընդունեք: Լոգանքի ջրին ավելացրեք հետևյալ խառնուրդը, երկու կափարիչ լոգանքի փրփուրին (կամ 2 ճաշի գդալ մեղրով կամ 50 գ կաթի շիճուկով) ավելացրեք մի քանի կաթիլ վարդի յուղ:

Մարմնամարզություն կրծքագեղձերի համար    

Մի’ զլացեք և շաբաթվա մեջ գոնե երկու անգամ կատարեք հատուկ վարժություններ՝ կրծքամկաններն ամրացնելու համար:

Կնոջ կրծքի փափուկ և ախորժելի տեսքի պատճառը դրա հիմնական բաղադրիչ մաս
կազմող ճարպն է: Բոլոր կանայք երազում են որքան հնարավոր է երկար պահպանել իրենց կրծքի գեղեցիկ տեսքը, առողջությունը և գրավչությունը: Դրա համար նախևառաջ հարկավոր է մշտական խնամք, հատուկ մարմնամարզություն և ճիշտ սնունդ:

Բացի այդ, վարժությունների համալիրը կրծքագեղձերը ավելի բարձրադիր և ավելի ձիգ դարձնելու հնարավորություն կա:

1-5 վարժությունների կատարման համար ելման դիրք ընդունեք՝ պառկելով մեջքի վրա: Սկգբում վարժությունների քանակը սահմանափակեք ձեր հնարավորությունների սահմաններում: Աստիճանաբար ավելացրեք դրանց կրկնման քանակը:

1. Տարածեք ձեռքերը իրանին ուղղահայաց՝ ուղիղ անկյամբ: Ձեռքի ափերով հենվեք հատակին և բարձրացրեք կրծքավանդակը՝ միաժամանակ ներշնչելով: Վերադարձեք ելման դիրք՝ արտաշնչելով:
Վարժությունը կրկնեք 15-20 անգամ:

2. Դիրքը նույնն է: Տարածած ձեռքերի մատները բռունցք արեք: Ամբողջ ուժով շրջեք բռունցքները՝ ափերով դեպի դուրս, ասես փորձում եք մեծ դիմադրություն հաղթահարել: Այդ ընթացքում ներշնչեք: Վերադառնալով ելման դիրք՝ արտաշնչեր: Կրկնեք 10-15 անգամ, թուլացրեք մկանները և հանգստացեր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook