Ինչպես կանխել հեշտոցաբորբը, վագինիտի տեսակները
Բակտերիալ վագինոզ
Բակտերիալ վագինոզը հեշտոցի ամենատարածված վարակն է: Այն առաջանում է մի քանի բակերիաների համակցմամբ, որոնք, ինչպես սնկային վարակի դեպքում է, սկսում են արագ աճել և բազմանալ հեշտոցում օգտակար և ախտածին միկրոօրգանիզմների հավասարակշռության խախտման դեպքում: Արտահայտվում է հեշտոցային արտադրությամբ, որը լինում ջրիկ, կաթնագույն և <ձկան> հոտով: Հոտը դառնում է ավելի արտահայտված սեռական հարաբերությունից հետո: Բակտերիալ վագինոզի ժամանակ քորը և այրոցը արտահայտված չեն:
Տրիխոմոնիազային վագինիտ
Տրիխոմոնիազի հարուցիչը միաբջիջ նախակենդանի է: Վարակումը տեղի է ունենում սեռական հարաբերության միջոցով: Տրիխոմոնիազային վարակի դեպքում դիտվում է առատ արտադրություն՝ դեղնականաչավուն, փրփրոտ, վատ հոտով, քոր՝ հեշտոցի և շեքի շրջանում, այրոցի զգացողություն միզարձակման ընթացքում , ցավ՝ սեռական հարաբերության ժամանակ: Այս ախտանշանները սովորաբար ուժգնանում են դաշտանի ընթացքում:
Վիրուսային վագինիտներ
Վիրուսային վագինիտները նույնպես տարածվում են սեռական ճանապարով: Դրանցից է հերպեսը և մարդու պապիլոմա վիրուսը:
Հերպեսի դեպքում հեշտոցի կամ շենքի լորձաթաղանթի վրա առաջանում են մանր բշտիկներ, որոնք պատռվելով՝ առաջացնում են խոեցեր: Խոցերը և բշտիկները չափազանց ցավոտ են:
Պապիլոմային վիրուսով վարակվելու դեպքում առաջանում են գորտնուկներ հեշտոցի, շեքի, հետանցքի կամ աճուկների շրջանում: Վարակը երբեմն կարող է լինել անտեսանելի:
Ոչ վարակային վագինիտ
Ոչ վարակային վագինիտ կարող է առաջանալ քմիկիական գրգռիչ նյութերի հետ շփումից, որոնք պարունակում են կրեմների, օճառի կամ արտաքին սեռական օրգաններին հպվող հագուստի մեջ , քանի որ արտաքին սեռական օրգանների լորձաթաղանթը շատ զգայուն է լվացքի փոշու, օճառի նկատմամբ:
Դաշտանադադարի դեպքում նույնպես կարող է առաջանալ վագինիտ, ինչը հորմոնների փոփխության հետևանք է: Այս դեպքում նկատվում է հեշտոցի չորություն, քոր և ցավ ՝ հատկապես սեռական հարաբերության ժամանակ:
Ինչպես են բուժում վագինիտը
Քանի որ վագինիտը պատճառ կարող են լինել տարբեր հարուցիչներ՝ սնկեր, բակտերիաներ, վիրուսներ, ապա դրանցից յուրաքանչյուրի դեպքում պահանջվում է առանձին՝ առանձնահատուկ բուժում: Այն դեպքում, եթե Ձեր մոտ առկա է միաժանանակ մի քանի վարակ, ապա բժշկիը կարող է նշանակել 3-4 դեղամիջոց՝ միաժամանակ ՝ ներքին ընդունման, մոմիկների կամ քսուքների տեսքով: Հետևեք բժշկի ցուցումներին և ընդունեք դեղամիջոցներն ամբողջությամբ՝ առանց ընդհատելու : Վարակիչ չկրկնվելու համար շատ կարևոր է, որ Ձեր զուգընկերը նույնպես բուժում ստանա , նույնիսկ եթե ախտանշանները բացակայում են:
Եթե Ձեզ մոտ սկսվել է դաշտանադադարը և Ձեզ անհանգստացնում է հեշտոցի չորությունն ու քորը, ապա անպայման դիմեք բժշկի: Բժշկի կողմից նշանակված հեշտոցային կրեմները կամ հորմոնալ հաբերը զգալիորեն կմեղմեն այս ախտանշանները:
Ինչպես կանխել հեշտոցաբորբը
Սնկային վարակից խուսափելու համար.
- Խուսափեք հագնել սինթետիկ ներքնաշորեր: Դրանք պահում են խոնավությունն ու ջերմությունը և նպաստում են սնկերի աճին:
- Պահպանեք անձնական հիգենայի կանոնները, ամեն օր լվացեք արտաքին սեռական օրգանները: Խուսափեք ներլվացումներից կամ ուժեղ հոտավետ օճառներից, որոնք կարող են գրգռել հեշտոցի լորձաթաղանթը:
- Եթե Դուք տառապում եք շաքարախտով, ապա բժշկի հետ խորհրդակցելով՝ վերահսկեք Ձեր արյան մեջ շաքարի մակարդակը համապատասխան դեղմիջոցների և սննդակարգի միջոցով:
Քանի որ վագինիտի որոշ ձևեր փոխանցվում են սեռական ճանապարհով, ապա շատ կարևոր է ապահով սեռական վարքագիծը.
Խուսափեք պատահական սեռական կապերից կամ անպայման օգտագործեք պահպանակ:
Ապրեք առողջ…
Պատրաստեց ՝ Լ. Բունիաթյան