Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես ճիշտ կերակրել փոքրիկին

Ճիշտ  ուտելու կարողությունը ձևավորվում է վաղ հասակաում, դա հետագա առողջ կյանքի հիմքն է :  Հավասարակշռված սնունդը նպաստում է երեխայի լավ աճին ու զարգացմանը: Երեխայի սնունդը տարբրվում է մեծահասակի սննդից: Չնայած ստամոքսի փոքր չափերին, նրանք կարող են բավական շատ ուտել: Ցանկալի է , որ երեխան ուտի օրական 4-5 անգամ :

Որպեսզի երեխան ստանա իր աճի համար անհրաժեշտ բոլոր սննդարար բաղադրամասերով / սպիտակուց, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքանյութեր/ հարուստ սնունդ, ցանկալի է, որ նա ամեն օր ստանա սննդատեսակներ՝ բաղկացած հետևյալ 4 խմբերից.

  1.  Կաթնամթերք. կաթ (ցանկալի է, որ մինչև 2 տարեկան երեխան ստանա կրծքի կաթ), մածուն, կաթնաշոռ, պանիր: Կաթնամթերիը սպիտակուցների , B խմբի վիտամինների, վիտամին  A-ի, ցինկի, կալցիումի, յոդի և մագնեզիումի աղբյուրն է:
  2. Միս ու նրան փոխարինող սննդամթերքներ, միս, հավ, ձուկ, ձու, ընկուզեղեն, ընդեղեն՝ լոբի, սոպ. սիսեռ և այլն: Այս խումբը սպիտակուցների, B խմբի վիտամինների, վիտամին A-ի բջջանքի ( բուսական ծագում ունեցող մթերքները) ,  երկաթի և ցինկի աղբյուրն է:
  3. Բանջարեղեն և մրգեր. մրգեր, չքաղցրացված մրգահյութեր, բանջարեղեն, աղցաններ, որոնք հարուստ են բջջանքով, վիտամին C-ով, ֆոլաթթվով և կալցիումով: Երխային պետք է ամեն օր կերակրել թարմ, պահածոյացված կամ սառեցված մրգերով: Հյութի ցերեկային բաժինը երեխային  կարելի է տալ միանգամից կամ մի քանի անգամ:
  4. Հացամթերքներ և ածխաջրածնով հարուստ այլ մթերքներ. հաց, ձավարեղեն, մակարոնեղեն: Այս մթերքները հարուստ են  ածխաջրատներով, բջջանքներով, վիտամին  B1 -ով, կալցիումով և երկաթով:

Երեխայի սննդին անհրաժեշտ է որոշ քանակությամբ ճարպ ավելացնել (կարագ. ձեթ, յուղ, մարգարին): Լավ է ճարպերը սննդի մեջ օգտագործել նաև անարատ կաթի, պանրի տեսքով, քանի որ այդ մթերքները պարունակում են նաև ուրիշ կարևոր սննդանյութեր:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook