Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես նիհարել ձմռանը

Ձմռանը կիլոգրամներ հավաքելու հիմնական պատճառը օրգանիզմի արձագանքն է ցածր ջերմաստիճանին՝ կալորիաները յուրացվում են առավելագույն քանակությամբ, իսկ ճարպային բջիջների բնական տրոհումը նվազում Է։ Նաեւ այդ ժամանակ դանդաղում են փոխանակման պրոցեսները, ինչը լավ չի ազդում կազմվածքի վրա։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել ձմռան համար նիհարելու սննդակագերից ցանկացածը, քանի որ դրանք մշակված են՝ հաշվի առնելով այն մթերքները, որոնք նպաստում են հենց այդ եղանակին նիհարելուն։

Ծովամթերք, մսի ու ձկան ոչ յուղոտ տեսակներ, ձու․

Հնդկաձավար, բրինձ, վարսակաշիլա

Սունկ

Ոլոռազգիներ

Ընդեղեն ու սերմեր

Բուսական յուղեր

Բանջարեղեն ու մրգեր՝ ըստ սեզոնի

Խոտաբուսային թեյեր, կոմպոտներ ու մորսեր

Կանանց համար ձմեռային սննդակարգի օգուտն այն է, որ այդ սննդակարգը թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել քաշը, այլեւ օրգանիզմը հագեցնել վիտամիններով ու միկրոէլեմենտներով, որոնց պակասն այնքան զգացվում է այդ ժամանակաշրջանում։ Հիպովիտամինոզի պատճառով կարող են զարգանալ զանազան հիվանդություններ, որոնք թուլացնում եմ իմունիտետը, ինչը վերջին հաշվով հանգեցնում է ամբողջ օրգանիզմի թուլացմանը։

Ձմեռային սնննդակարգերի ակնհայտ առավելություններից են՝

Ուժեղանում է մետաբոլիզմը, օրգանիզմը սկսում է ինտենսիվ ազատվել ճարպերից։

Մեթոդաբանությունը թույլ է տալիս ոչ միայն նիհարել, այլեւ պահպանել այդ քաշը հետագայում։

Այդ սննդակարգի ժամանակ քաղցած մնալու կարիք չի լինում։

Օգտակար մթերքների շնորհիվ ամրանում է իմունիտետը։

Վիտամինների, մակրո ու միկրոէլեմենտների կանոնավոր մատակարարումը կանխում է հիպովիտամինոզի զարգացումը։

Ձմռանը նիհարելու համար արագ սննդակարգերը թերություններ չունեն, սակայն եթե դրանք նախատեսում են խիստ սահմանափակումներ, ուրեմն դրանք ցանկալի չեն քրոնիկ բնույթի ցանկացած հիվանդության առկայության դեպքում։

NEWS.am STYLE

Leave a Reply

x Close

Like Us On Facebook