Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես չափել արյան ճնշումն առանց հատուկ սարքավորումների` ոսկյա մատանու օգնությամբ

Ժամանակակից բժշկական սարքավորումներ ստեղոծղներն անում են ամեն բան՝ զարկերակային ճնշման տատարումներով տառապողների կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար: Արյան ճնշման չափման համար նախատեսված տոնեմետրերն այսօր շատ մեծ նշանակություն ունեն և կան գրեթե բոլորի տանը: Սակայն պարզվում է, որ զարկերակային ճնշումը կարելի է չափել նաև առանց ավելորդ սարքավորումների: Կարելի է չափել զարկերակային ճնշումը թելի վրա անցկացրած մատանու և հասարակ փայտյա քանոնի օգնությամբ: Այս մասին գրում է tert.am-ը:

Անհրաժեշտ է.

·        Ոսկյա մատանի (ամուսնական),

·        Փայտյա քանոն,

·        Բրդյա թել:

 

Ինչպես չափել ճնշումը

1.      Նստել, ուսերն ուղղել, իսկ ձեռքը դնել սեղանին: Ճնշումը չափելիս դաստակը պետք է լինի սրտի մակարդակին (բարձրությունը կարելի է կարգավորել բարձի և գլանաձև փաթաթած սրբիչի օգնությամբ): Այնուհետև հարկավոր է շոշափեկով դաստակի վրա գտնել այն հատվածը, որտեղ նկատվում են սրտի զարկերը և 5-6 անգամ խորը շունչ քաշել՝ ավելորդ անհանգստությունից ազատվելու համար:

 2.      Ոսկյա հարթ (նաև առանց քարերի) մատանուն կապել մոտ 40 սմ երկարությամբ բրդյա թելը: Այս մատանին պետք է ճոճանակի դեր կատարի:

3.      Փայտյա քանոնը դնել ձեռքին և ուշադրություն դարձնել, որպեսզի զրոյական սանդղակը լինի այն հատվածում, որտեղ շոշափվում են զարկերը: Երբ մատանին «շոշափի» զարկերը, այն կսկսի շարժվել (ճոճվել կամ պտտվել):

4.      Հարկավոր է մատանին դանդաղ շարժել դեպի արմունկը և գրանցել քանոնի վրայի այն կետ, որտեղ այն կճոճվի: Այդ կետը ճնշման ցածր սանդղակն է: Շարունակել դանդաղ բարձրացնել մատանին և գրանցել նաև հաջորդ կետը, որտեղ մատանին կսկսի շարժվել (ճնշման բարձր սանդղակը):

5.      Ճնշումը հարկավոր է չափել մի քանի անգամ յուրաքանչյուր 2-3 րոպեն մեկ, քանի որ հուզմունքի պատճառով առաջին անգամներին ճնշումը մի փոքր բարձր է լինում:

Չնայած, որ արյան ճնշումը մատանու օգնությամբ չափելը բավական վստահելի մեթոդ է, միևնույն է հնարավորության դեպքում հարկավոր է տոնոմետր գնել: Բացի այդ, հարկ է հիշել, որ մատանու օգնությամբ ճնշումը չափելու հիմնական պայմանն այն է, որ դաստակն ու սիրտը պետք լիենեն նույն մակարդակի վրա:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook