Wednesday, April 24, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչպես պարզել ապագա երեխայի սեռը ժողովրդական մեթոդներով

Ապագա երեխայի սեռը հետաքրքրում է յուրաքանչյուր ծնողի: Այս հարցում կարող են օգնել նաև ժողովրդական մեթոդները: Առավել լայն տարածված մեթոդներից է երեխայի սեռի որոշումը` ելնելով հղիի որովայնի տեսքից: Ընդունված է կարծել, որ որոշակիորեն սուր և դեպի աջ թեքված որովայնը արու զավակի ծնվելու նախանշան է: Իր հերթին որովայնի կլորությունն ու դեպի ձախ թեքումը՝ նշանակում է, որ աղջիկ է ծնվելու: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Երկրորդ մեթոդը կապված է ապագա մոր արտաքին տեսքի հետ: Կա կարծիք, որ ապագա դուստրը «վերցնում է» մոր գեղեցկությունը, իսկ արու զավակի դեպքում մոր արտաքին տեսքը էական փոփոխություններ չի կրում:

Երրորդ մեթոդը հղիության սկզբնական փուլում ուժեղ տոքսիկոզի առկայություն է, որը սովորաբար ասոցացվում է տղա երեխա ունենալու հետ:

Չորրորդ մեթոդը կապված է ապագա մոր գաստրոնոմիկ նախասիրությունների հետ: Եթե հղի կինն ավելի շատ նախընտրում է քաղցրավենիք, ապա կծնվի աղջիկ, իսկ եթե աղի կամ կծու ուտեստներ` տղա:

Եթե սեռական ակտը տեղի է ունեցել օվուլիացիայի պահին, ապա պետք է սպասել տղայի, իսկ եթե ավելի վաղ, ապա` աղջկա: Այս մեթոդի հետ համաձայն են նաև որոշ բժիշկներ:

Ի դեպ, ճաղատության հակված տղամարդկանց մոտ հաճախ տղաներ են ծնվում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook