Tuesday, April 23, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես վերականգնել աչքերի փայլը

Աշխատանքային լարված շաբաթվա վերջում, հատկապես եթե շաբաթն անց եք կացրել համակարգչի էկրանի առջև աչքերին հարկավոր է հանգիստ:Աչքերի փայլը վերականգնելու և հոգնածությունը վերացնելու համար արդյունավետ միջոց է`

Վարունգը կտրատեք շրջանաձև և յուրաքանչյուր աչքին դրեք մեկ կտոր: Հարկավոր է պառկել մեջքի վրա և վարունգը աչքերին պահել 10 րոպե:

Թեյի 2 փոքրիկ փաթեթ դնել 1 բաժակ սառը ջրում, լավ թրջել, քամել այնպես, որ ջուր չմնա, ապա փաթեթները դնել աչքերին: Պառկած վիճակում թեյի փաթեթները պահել 10 րոպե:

Թուզը բաժանել 2 մասի և դնել աչքերի տակ, պահել 15 րոպե, լվանալ գոլ ջրով:

Թարմ կարտոֆիլն անցկացնել քերիչի մանր անցքերով, ստացված խույսը դնել թանզիֆե անձեռոցիկի վրա:Անձեռոցիկը պետք է լինի  բավականաչափ մեծ, որպեսզի ընգդրկի աչքի հարակից տարացքները ևս:Կարտոֆիլով անձեռոցիկները աչքերին պահել 15 րոպե այնուհետև աչքորը ցողել սառը ջրով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook