Thursday, March 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչպես օգնել երեխային հաղթահարել ֆոբիաները

Վախը կարող է հանգեցնել նյարդային համակարգի աշխատանքի վատթարացման և հոգեկան խնդիրների զարգացման: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է հոգեբան Նատալյա Նաումովան՝ նշելով՝ ինչպես կարելի է օգնել երեխային հաղթահարել վախերը։

 Մասնագետի խոսքով՝ ֆոբիաները խանգարում են երեխայի զարգացմանը, ուստի ծնողները պետք է խոսեն նրա հետ ու փորձեն պարզել՝ որն է այս կամ այն վախի պատճառը։
 «Կարևոր է վերլուծել վախը։ Այն կարելի է նկարել թղթի վրա և զգալ, թե ինչպես է այն անջատվում երեխայից: Կարելի է պլաստիլինից պատրաստել վախի կերպարով արձանիկն ու բաժանել այն երեխայից։ Կարելի է նաև առաջարկել երեխային խոսել այդ վախի հետ՝ վերցնելով արձանիկը կամ նկարը և փորձելով հնչյունավորել նրան», – նշել է Նաումովան:
 Հոգեբանի կարծիքով՝ նման մեթոդները կօգնեն երեխային հասկանալ, որ վախերը կառավարելի են։ Սա կօգնի նրան ազատվել ֆոբիայից։

Ինչպես եզրափակել է մասնագետը, ծնողները չպետք է վախեցնեն երեխային ու սպառնալիքներով փորձեն մոտիվացնել նրան։ Պետք է սովորել համաձայնության գալ ու ճիշտ փաստարկներ բերել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook