Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ առողջական խնդիրների մասին կարող է վկայել մեզի գույնը.tert.am

Այս մասին հաղորդում է tert.am-ը: Մեզը 95%-ով բաղկացած է ջրից և 5%-ով միզաթթվից, կալիումից, կրեատինինից և այլ հանքանյութերից, որոնք օրգանիզմում են մնացել մարսողական ու միզասեռական համակարգերի հետ կապված քիմիական գործընթացների հետևանքով: Այն առհասարակ շատ կարևոր է, քանի որ կարող է շատ բան պատմել մարդու առողջական վիճակի մասին: Մեզի գույնը, հոտը և անգամ միզելու հաճախանակությունը շատ դեպքերում օգնում են հայտնաբերել տարբեր հիվանդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող է վկայել մեզի գույնը:

Գրեթե անգույն մեզ

Մաքուր, անգույն մեզը վկայում է օրգանիզմի չափից շատ հիդրատացման մասին:  Դա կարող է լինել նաև էլերկրոլիտների լուծման ու օրգանիզմում քիմիական դիսբալանսի ախտանշան:

Բաց դեղին գույն

Եթե մեզը ստացել է բաց դեղին երանգ, ապա օրգանիզմը բավարար քանակությամբ հեղուկ է ստանում: Սա համարվում է մեզի նորմալ գույն և վկայում է առողջ օրգանիզմի մասին:

Վառ դեղին գույն

Սա ջրազրկման գլխավոր ախտանշանն է: Այս դեպքում խորհուրդ է տրվում ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող հեղուկի քանակությունը:

Մուգ դեղին երանգ

Այս գույնը վկայում է լուրջ ջրազրկման մասին: Այն նաև կարող է լինել վիտամին B-ի չափազանց մեծ քանակության հետևանքով: Նման խնդրից ազատվելու համար հարկավոր է ավելի շատ հեղուկ օգտագործել (օրինակ՝ ջուր կամ թեյ):

Նարնջագույն մեզ

Եթե մեզը ստանում է նարնջագույն երանգ, ապա օրգանիզմում չափազանց բարձր է բիլիռուբինի մակարդակը: Բացի այդ, այս ախտանշանը կարող է վկայել նաև լեղածորանների խցանման կամ միզուղիների հիվանդությունների մասին:

Վարդագույն մեզ

Մեզի նման գույնը կարող է պայմանավորված է լինել մեծ քանակությամբ ճակնդեղի օգտագործմամբ: Սակայն այն կարող է վկայել նաև մեզում արյան առկայության մասին, ուստի այս ախտանշանի դեպքում հարկավոր է շտապ դիմել ուրոլոգին:

Մուգ վարդագույն երանգ

Մեծ մասամբ մեզի մուգ վարդագույն երանգը վկայում է լուրջ հիվանդության մասին: Նման երանգը պայմանավորված է մեզի մեջ առկա արյան զգալի քանակությամբ, ինչն էլ տարբեր հիվանդությունների ախտանշան է (օրինակ՝ միզապարկի վարակների և անգամ քաղցկեղի): Այս դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:

Կարմիր գույն

Այս գույնը վկայում է, որ մեզի մեջ չափազանց մեծ քանակությամբ արյուն է պարունակվում, ինչը սովորաբար լինում է քաղկեղի ախտանշան: Սակայն ամեն դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Շագանակագույն մեզ

Շագանակագույն մեզը պայմանավորված է լինում որոշ դեղամիջոցների ընդունմամբ:

Կապույտ կամ կանաչ երանգ

Մեզի կապույտ կամ կանաչ երանգը վկայում է օրգանիզմում մեծ քանակությամբ արհեստական գունանյութերի առկայության մասին: Բացի այդ, այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել կապույտ միթիլեն պարունակող դեղորայքի ընդունմամբ և այնպիսի սննդամթերքով, ինչպիսին է, օրինակ, դոնդողը: Մեզի նման երանգը չի վկայում որևէ լուրջ խնդրի մասին և դրանից կարելի է ազատվել օրվա ընթացքում ավելի շատ հեղուկ օգտագործելով:

 

Նյութի աղբյուրը՝ shkarec.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook